Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ article 17 Լիցենզիայի վավերապայմանները. 1. Լիցենզիան պետք է բովանդակի հետևյալ վավերապայմանները (տեղեկատվությունը)՝ 1) լիցենզավորող մարմնի անվանումը. 2) լիցենզիայի սերիան և համարը. 3) լիցենզիան տալու ամսաթիվը. 4) գործունեության այն տեսակը, որի իրականացման համար տրվել է լիցենզիան. 5) իրավաբանական անձի անվանումը և գտնվելու վայրը, իսկ ֆիզիկական անձի և անհատ ձեռնարկատիրոջ համար` ազգանունը, անունը և բնակության վայրը. 6) գործունեության իրականացման վայրը (հասցեն) (նշվում է, եթե սույն օրենքի համաձայն լիցենզավորման ենթակա գործունեությունը պետք է իրականացվի միայն լիցենզիայում նշված վայրում). 7) լիցենզիայի գործողության ժամկետը. 8) լիցենզավորող մարմնի լիազորված անձի ստորագրությունը և այդ մարմնի պետական զինանշանի պատկերով կնիքի դրոշմը. 2. Լիցենզիաների ձևերը հաստատում են համապատասխան լիցենզավորման կարգերը հաստատող մարմինները. 3. Լիցենզիաների ձևերը պետք է ունենան Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից արժեթղթերի համար սահմանված պաշտպանվածության աստիճան, հանդիսանում են խիստ հաշվառման փաստաթղթեր, ունեն հաշվառման համար և սերիա: Լիցենզիաների ձևերի ձեռքբերումը, հաշվառումը և պահպանումն իրականացնում են լիցենզավորող մարմինները. 4. Էլեկտրոնային եղանակով տրամադրվող լիցենզիաները և ներդիրները տրվում են սույն հոդվածով սահմանված վավերապայմաններին (տեղեկատվությանը) համապատասխան՝ էլեկտրոնային համակարգում լիցենզիայի և լիցենզիայի ներդիրների գեներացման և արտապատկերման միջոցով: |