FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԽԱՂՈՂԻ ՀՈՒՄՔՈՎ ՈԳԵԼԻՑ ԽՄԻՉՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  39

Խաղողի օղիների գինենյութերի արտադրությանը ներկայացվող հիմնական պահանջները.
1. Խաղողի օղիների գինենյութերն արտադրվում են միայն կառավարության սահմանած խաղողի որոշակի սորտերից.
2. Խաղողի այլ սորտերի կշռային տոկոսը խաղողի օղիների գինենյութերի պատրաստման համար պիտանի խաղողի սորտերի մեջ չպետք է գերազանցի 5 տոկոսը.
3. Խաղողի օղու գինենյութը թորումից առաջ պետք է պարունակի նվազագույնը 10 կշռային տոկոս խաղողի կնճեռ.
4. Արգելվում է աշխարհագրական նշումով խաղողի օղու գինենյութին սպիրտի և խաղողի կնճեռի ավելացումը.
5. Խաղողի սովորական օղու գինենյութի սպիրտացումը թույլատրվում է մինչև 12 ծավ. % էթանոլի խտության՝ միմիայն խաղողի օղիով և (կամ) խաղողի օղու թորվածքով և (կամ) խաղողի օղու թորվածքահումքով.
6. Խաղողի օղիների գինենյութերի համար նախատեսված խաղողի սորտերը և խաղողի օղիների գինենյութերում բնական սպիրտի նվազագույն փաստացի քանակությունը սահմանում է կառավարությունը.
7. Խաղողի սովորական օղու գինենյութի սպիրտացման և թորման ժամկետներն ու կարգը սահմանում է կառավարությունը։