Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿԱՄԱՎՈՐ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՄԱՍԻՆ article 14 Կամավոր աշխատանքի մասին պայմանագրի կնքման կարգը. 1. Կամավոր աշխատանքի մասին պայմանագիրը կնքվում է որոշակի ժամկետով. 2. Կամավոր աշխատանքի մասին պայմանագիրը՝ 1) կնքվում է գրավոր, երկու օրինակից՝ կողմերի, իսկ մինչև տասնչորս տարեկան անձի հետ կնքվող պայմանագրի դեպքում՝ ծնողներից կամ խնամատար ծնողներից կամ որդեգրողներից մեկի կամ խնամակալի ստորագրությամբ մեկ փաստաթուղթ կազմելու միջոցով, որի մեկ օրինակը Կազմակերպությունը հանձնում է կամավորին, իսկ մինչև տասնչորս տարեկան կամավորի դեպքում՝ ծնողներից կամ խնամատար ծնողներից կամ որդեգրողներից մեկին կամ խնամակալին. 2) սույն մասի 1-ին կետով սահմանված կարգով կարող է կնքվել նաև կողմերի էլեկտրոնային ստորագրությամբ: Էլեկտրոնային ստորագրությամբ կնքված կամավոր աշխատանքի մասին պայմանագրի մեկ օրինակը էլեկտրոնային եղանակով փոխանցվում է կամավորին, իսկ մինչև տասնչորս տարեկան կամավորի դեպքում՝ ծնողներից կամ խնամատար ծնողներից կամ որդեգրողներից մեկին կամ խնամակալին. 3. Կազմակերպությունն իր՝ Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով սահմանված աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվող աշխատողի հետ չի կարող կնքել նաև կամավոր աշխատանքի մասին պայմանագիր նույն աշխատանքի համար. 4. Օտարերկրացու հետ կամավոր աշխատանքի մասին պայմանագիր կնքելու դեպքում սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված ժամկետը սահմանվում է մուտքի վիզայի ժամկետով, եթե օտարերկրացու համար Հայաստանի Հանրապետություն մուտք գործելու համար անհրաժեշտ է օրենքով սահմանված մուտքի վիզա. 5. Կամավոր աշխատանքի մասին պայմանագիր կնքելը պարտադիր չէ ակցիային մասնակցելու դեպքում, ինչպես նաև այն դեպքերում, երբ կամավոր աշխատանքը կատարվում է ոչ Կազմակերպության միջոցով։ |