Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ article 31 Վարչական ղեկավարը. 1. Բազմաբնակավայր համայնքների կազմում ընդգրկված, 500-ից ավելի հաշվառված բնակիչ ունեցող յուրաքանչյուր բնակավայր, բացառությամբ համայնքի կենտրոնի, ունի վարչական ղեկավար. 1.1. Բազմաբնակավայր համայնքների կազմում ընդգրկված, 500-ից պակաս հաշվառված բնակիչ ունեցող բնակավայրում վարչական ղեկավար ունենալը կամ բնակավայրի վարչական ղեկավարի լիազորություններից բխող գործառույթների իրականացումը մեկ այլ բնակավայրի վարչական ղեկավարին վերապահելը որոշվում է համայնքի ավագանու կողմից. 2. Վարչական ղեկավարի պաշտոնը համայնքային վարչական պաշտոն է. 3. Վարչական ղեկավարի լիազորությունները սահմանվում են սույն օրենքով, իսկ գործառույթները՝ սույն օրենքով և աշխատակազմի կանոնադրությամբ. 4. Վարչական ղեկավարը տվյալ բնակավայրի հաշվառված բնակիչ է. 5. Վարչական ղեկավարը գործում է համայնքի ավագանու որոշած նստավայրում. 6. Վարչական ղեկավարի նստավայրի նկատմամբ գործում են սույն օրենքի 7-րդ հոդվածով տեղական ինքնակառավարման մարմինների նստավայրի համար սահմանված պահանջները. 7. Վարչական ղեկավարի նստավայրի պահպանման, իսկ անհրաժեշտության դեպքում նաև վարչական ղեկավարի գործառույթների իրականացման ծախսերը առանձին տողով ներկայացվում են համայնքի բյուջեում. 8. 1000-ից ավելի հաշվառված բնակիչ ունեցող բնակավայրի վարչական ղեկավարը պետք է ունենա բարձրագույն կրթություն. 9. Համայնքի ղեկավարի որոշմամբ նշանակվում է համապատասխան բնակավայրի վարչական ղեկավարի պարտականությունները ժամանակավորապես կատարող՝ նրա բացակայության ընթացքում: |