FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  40.15

Տեղամասային կենտրոնում կամ տեղամասային կենտրոնին հարող տարածքում գտնվելու կանոնները խախտելը.
1. Քվեարկության նախապատրաստման, քվեարկության և քվեարկության արդյունքների ամփոփման ժամանակ տեղամասային կենտրոնում կամ քվեարկության սենյակում ներկա լինելու իրավունք չունեցող անձի կողմից տեղամասային կենտրոն պարբերաբար մտնելը (եթե գործողությունը շարունակվել է բանավոր նախազգուշացումից հետո) կամ տեղամասային կենտրոնում ապօրինի գտնվելը (եթե գործողությունը շարունակվել է տեղամասային կենտրոնը լքելու բանավոր պահանջը ներկայացնելուց հետո)՝ առաջացնում է տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով.
2. Քվեարկության սենյակում ներկա լինելու իրավունք ունեցող անձի կողմից օրենքով սահմանված կարգով իր վկայականը դիտավորությամբ տեսանելի ձևով չկրելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով.
3. Քվեարկության օրը տեղամասային կենտրոնին, այդ թվում՝ տեղամասային կենտրոնի մուտքին հարող տարածքում մինչև 50 մետր շառավղով անձի շարունակական ներկայությունը ընտրողի կամքի ազատ արտահայտման նկատմամբ վերահսկողության նպատակով, եթե այն շարունակվել է բանավոր նախազգուշացումից հետո՝ առաջացնում է տուգանքի նշանակում՝ նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով։