Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 131.1 Անհատական շարժունակության (տեղաշարժման) միջոցների երթևեկությանը ներկայացվող պահանջները խախտելը. 1. Անհատական շարժունակության (տեղաշարժման) միջոցների երթևեկությանը ներկայացվող պահանջները (կանոնները) խախտելը, բացառությամբ սույն հոդվածի 2-5-րդ մասերով նախատեսված դեպքերի՝ առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով. 2. Ապրանքների առաքում իրականացնող անձանց կողմից անհատական շարժունակության (տեղաշարժման) միջոցն օգտագործելն առանց սաղավարտի կամ չկոճկված սաղավարտով՝ առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի յոթնապատիկի չափով. 3. 4. Անհատական շարժունակության (տեղաշարժման) միջոցով ուղևոր կամ բեռ տեղափոխելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում ֆիզիկական անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով. 5. Անհատական շարժունակության (տեղաշարժման) միջոցով այլ անհատական շարժունակության (տեղաշարժման) միջոց կամ միջոցներ տեղափոխելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում կազմակերպությունների (անձանց) նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի քսանիննապատիկի չափով, իսկ ֆիզիկական անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով: |