Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՇՈՒԿԱՅԻ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 9 Տնտեսավարող սուբյեկտի իրավունքները և պարտականությունները. 1. Սույն օրենքի շրջանակում իրականացվող վերահսկողության ընթացքում տնտեսավարող սուբյեկտն իրավունք ունի` 1) ներկայացնելու բացատրություններ, պարզաբանումներ, հարուցելու միջնորդություններ, օրենքով սահմանված կարգով բողոքարկելու լիազոր մարմնի պաշտոնատար անձանց գործողությունները. 2) օրենքով սահմանված կարգով պահանջելու լիազոր մարմնի պաշտոնատար անձանց ապօրինի գործողությունների հետևանքով պատճառված վնասի հատուցում. 3) իր շահերի պաշտպանության նպատակով վերահսկողության ցանկացած փուլում սեփական միջոցների հաշվին ներգրավելու մասնագետների, փորձագետների, աուդիտորների, փաստաբանների. 2. Սույն օրենքի շրջանակում իրականացվող վերահսկողության ընթացքում տնտեսավարող սուբյեկտը պարտավոր է` 1) չխոչընդոտել վերահսկողության ընթացքը, կատարել լիազոր մարմնի պաշտոնատար անձանց վերահսկողական գործառույթներին վերաբերող օրինական պահանջները. 2) լիազոր մարմնի պաշտոնատար անձի պահանջով ներկայացնել պահանջվող տեղեկությունները, բացատրությունները, փաստաթղթերը, պատճենները, լուսապատճենները (լուսապատճենահանման ծախսերը կատարում է լիազոր մարմինը), իրերը, փորձանմուշները և գործին վերաբերող այլ նյութեր. 3) սահմանված ժամկետում կատարել վերահսկողության արդյունքներով տրված կարգադրագրերը` այդ մասին գրավոր տեղեկացնելով լիազոր մարմնին. 4) ստուգման անցկացման համար օրենսդրությամբ սահմանված կարգով տրամադրել փորձանմուշներ. 5) տնտեսական գործունեությունն իրականացնել սույն օրենքին և այլ իրավական ակտերին համապատասխան: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՇՈՒԿԱՅԻ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 9 3. Եթե տնտեսավարող սուբյեկտը պարզել է կամ հիմքեր ունի ենթադրելու, որ իր կողմից շրջանառության մեջ դրված՝ տեխնիկական կանոնակարգման օբյեկտ հանդիսացող արտադրանքը կարող է վնաս պատճառել մարդու առողջությանը, շրջակա միջավայրին, այդ թվում՝ բուսական և կենդանական աշխարհին, անվտանգության պահպանությանը, ազգային անվտանգության ապահովմանը, Հայաստանի Հանրապետությունում արտադրանքին ներկայացվող տեխնիկական պահանջների ներդաշնակեցմանը միջազգային և տարածաշրջանային (միջպետական) պահանջներին, միջազգային առևտրի տեխնիկական խոչընդոտների վերացմանը կամ չի համապատասխանում Հայաստանի Հանրապետության օրենքներով և այլ իրավական ակտերով և Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան ընդունված փաստաթղթերով սահմանված պահանջներին, ապա նա պետք է իրականացնի սույն օրենքի 10-րդ հոդվածով նախատեսված պարտականությունները և դրանց վերաբերյալ տեղեկացնի լիազոր մարմնին. 4. Տնտեսավարող սուբյեկտը պարտավոր է կազմակերպել և իրականացնել սահմանված պահանջներին չհամապատասխանող՝ շուկայահանված՝ տեխնիկական կանոնակարգման օբյեկտ հանդիսացող արտադրանքի հետկանչը՝ անհրաժեշտության դեպքում համագործակցելով արտադրողների, վերամշակողների, լիազոր մարմնի և շահագրգիռ այլ մարմինների հետ: |