Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԱՆՐԱԳՐԵՐԻ ՄԱՍԻՆ article 14 Կառավարություն ներկայացված հանրագրերի քննարկման առանձնահատկությունները. 1. Կառավարություն ներկայացված հանրագրերը գրանցում, իսկ սույն օրենքով նախատեսված դեպքերում նաև հրապարակում է վարչապետի աշխատակազմը. 2. Վարչապետի աշխատակազմը որոշում է հանրագրերը վերադարձնելու, հանրագրի քննարկումը մերժելու հետ կապված հարցերը, ինչպես նաև ծանուցում է հանրագրի վերաբերյալ ընդունված որոշումների մասին. 3. Եթե բացակայում են հանրագրի քննարկումը մերժելու հիմքերը, ապա հանրագիրը գրանցելուց հետո վարչապետի աշխատակազմն այն վերահասցեագրում է հանրագրում նշված հարցով իրավասու նախարարությանը: Եթե հանրագրում նշված հարցը ենթակա չէ որևէ նախարարության իրավասությանը, ապա հանրագրի քննարկումն իրականացնում է Կառավարության հանրագրերի հարցերով հանձնաժողովը, որի կազմավորման և գործունեության կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: |