FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  7

Համայնքային ծառայության պաշտոնների դասակարգումը.
1. Համայնքային ծառայության պաշտոնները դասակարգվում են խմբերի՝ ելնելով այդ պաշտոնն զբաղեցնող անձանց աշխատանքի կազմակերպման և ղեկավարման պատասխանատվության, որոշումներ կայացնելու լիազորությունների, շփումների և ներկայացուցչության, խնդիրների բարդության և դրանց ստեղծագործական լուծման պահանջի, ինչպես նաև գիտելիքների և հմտությունների անհրաժեշտ մակարդակից.
2. Համայնքային ծառայության պաշտոնները դասակարգվում են հետևյալ խմբերի.
    ա) համայնքային ծառայության գլխավոր պաշտոններ.
    բ) համայնքային ծառայության առաջատար պաշտոններ.
    գ) համայնքային ծառայության կրտսեր պաշտոններ.
3. Համայնքային ծառայության պաշտոնների յուրաքանչյուր խումբ դասակարգվում է 1-ին, 2-րդ և 3-րդ ենթախմբերի: Համայնքային ծառայության պաշտոնների խմբերում 1-ին ենթախումբը տվյալ խմբի բարձրագույն ենթախումբն է: Համայնքային ծառայության գլխավոր պաշտոնների 1-ին ենթախմբում ընդգրկվում է 15 հազարից ավելի բնակչություն ունեցող համայնքի աշխատակազմի քարտուղարի պաշտոնը.
4. Համայնքային ծառայության պաշտոնների յուրաքանչյուր խմբի յուրաքանչյուր ենթախմբի ընդհանուր նկարագիրը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը: