Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 3
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 74 ԱՐՏԱՀԵՐԹ ԺՈՂՈՎԸ. 1. Արտահերթ ժողովը գումարվում է խորհրդի որոշմամբ` սեփական նախաձեռնությամբ, Ընկերության գործադիր մարմնի, վերստուգող հանձնաժողովի (վերստուգողի), Ընկերության աուդիտն իրականացնող անձի կամ պահանջը ներկայացնելու դրությամբ Ընկերության քվեարկող բաժնետոմսերով տրամադրվող ձայների քանակի առնվազն 10 տոկոսին տիրապետող բաժնետիրոջ (բաժնետերերի) պահանջով: Արտահերթ ժողովի գումարման վերաբերյալ խորհրդի որոշմամբ սահմանվում է արտահերթ ժողովի գումարման ձևը` բաժնետերերի համատեղ ներկայությամբ կամ հեռակա կարգով քվեարկության միջոցով: Խորհուրդը չի կարող իր որոշմամբ փոխել ժողովի գումարման ձևը, եթե սույն կետում նշված արտահերթ ժողովի գումարման մասին ներկայացրած պահանջը ցուցում է բովանդակում ժողովի գումարման ձևի մասին: Արտահերթ ժողովի` հեռակա կարգով քվեարկությամբ գումարման մասին խորհրդի որոշմամբ պետք է սահմանվեն` ա) քվեաթերթիկի ձևն ու բովանդակությունը. բ) Ընկերության բաժնետերերին` քվեաթերթիկները և բաժնետերերին տրամադրվող տեղեկությունները և նյութերը առաքելու տարին, ամիսը, ամսաթիվը. գ) բաժնետերերի կողմից լրացված քվեաթերթիկներն Ընկերության կողմից ընդունելու վերջին ժամկետի տարին, ամիսը, ամսաթիվը: Ընկերության գործադիր մարմնի, վերստուգող հանձնաժողովի (վերստուգողի), Ընկերության աուդիտն իրականացնող անձի կամ պահանջը ներկայացնելու դրությամբ Ընկերության քվեարկող բաժնետոմսերով տրամադրվող ձայների քանակի առնվազն 10 տոկոսին տիրապետող բաժնետիրոջ (բաժնետերերի) արտահերթ ժողովի գումարման մասին ներկայացրած պահանջի առկայության դեպքում խորհուրդը պետք է արտահերթ ժողովը գումարի պահանջը ներկայացնելու պահից` 45 օրվա ընթացքում. 2. Ընկերության գործադիր մարմնի, վերստուգող հանձնաժողովի (վերստուգողի), Ընկերության աուդիտն իրականացնող անձի կամ պահանջը ներկայացնելու դրությամբ Ընկերության քվեարկող բաժնետոմսերով տրամադրվող ձայների քանակի առնվազն 10 տոկոսին տիրապետող բաժնետիրոջ (բաժնետերերի) արտահերթ ժողովի գումարման մասին ներկայացրած պահանջում պետք է ձևակերպված լինեն այն հարցերը, որոնք առաջարկվում են ընդգրկել ժողովի օրակարգում և դրանց քննարկման անհրաժեշտության հիմնավորումը: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 74 Խորհուրդն իրավունք չունի փոփոխություններ մտցնել Ընկերության գործադիր մարմնի, վերստուգող հանձնաժողովի (վերստուգողի), Ընկերության աուդիտն իրականացնող անձի կամ պահանջը ներկայացնելու դրությամբ Ընկերության քվեարկող բաժնետոմսերով տրամադրվող ձայների քանակի առնվազն 10 տոկոսին տիրապետող բաժնետիրոջ (բաժնետերերի) կողմից առաջարկվող օրակարգում, ինչպես նաև փոփոխել օրակարգի քննարկման ենթակա հարցերի առաջարկվող ձևակերպումները, բացառությամբ այն դեպքի, երբ առաջարկվող օրակարգի հարցերը սույն օրենքով և կանոնադրությամբ չեն սահմանվել որպես ժողովի իրավասության առարկա. 3. Եթե արտահերթ ժողով գումարելու պահանջը ներկայացվում է Ընկերության քվեարկող բաժնետոմսերով տրամադրվող ձայների քանակի առնվազն 10 տոկոսին տիրապետող բաժնետիրոջ (բաժնետերերի) կողմից, ապա այն պետք է պարունակի պահանջը ներկայացնող բաժնետիրոջ (բաժնետերերի) անունը (անվանումը), նրան (նրանց) պատկանող բաժնետոմսերով տրամադրվող ձայների քանակը` ըստ բաժնետոմսերի տեսակների և դասերի: Արտահերթ ժողով գումարելու պահանջը պետք է ստորագրված լինի ժողովը գումարելու պահանջ ներկայացրած անձի (անձանց) կողմից. 4. Արտահերթ ժողովի գումարման կամ արտահերթ ժողովի գումարումը մերժելու մասին խորհրդի որոշումը պետք է ընդունվի Ընկերության գործադիր մարմնի, վերստուգող հանձնաժողովի (վերստուգողի), Ընկերության աուդիտն իրականացնող անձի կամ պահանջը ներկայացնելու դրությամբ Ընկերության քվեարկող բաժնետոմսերով տրամադրվող ձայների քանակի առնվազն 10 տոկոսին տիրապետող բաժնետիրոջ (բաժնետերերի) պահանջը ներկայացնելու ամսաթվից` 10 օրվա ընթացքում: Խորհուրդն արտահերթ ժողովի գումարումը մերժելու մասին որոշում կարող է ընդունել միայն այն դեպքում, եթե` ա) խախտվել է սույն օրենքով սահմանված արտահերթ ժողովի գումարման պահանջը ներկայացնելու կարգը. բ) արտահերթ ժողովի գումարման պահանջը ներկայացրած բաժնետերը (բաժնետերերը) չի (չեն) տիրապետում Ընկերության` սույն հոդվածի 1-ին կետով սահմանված քվեարկող բաժնետոմսերով տրամադրվող ձայների քանակին. գ) արտահերթ ժողովի օրակարգի հարցերից ոչ մեկը չի վերաբերում սույն օրենքով և կանոնադրությամբ սահմանված ժողովի իրավասությանը. |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 74 դ) ժողովի օրակարգում ընդգրկելու համար առաջարկված հարցը չի համապատասխանում սույն օրենքի և այլ իրավական ակտերի պահանջներին. 5. Արտահերթ ժողովի գումարման կամ դրա գումարումը մերժելու մասին խորհրդի որոշումն ուղարկվում է պահանջը ներկայացրած անձանց որոշման ընդունման պահից` եռօրյա ժամկետում: Արտահերթ ժողովի գումարման կամ արտահերթ ժողովի գումարումը մերժելու մասին խորհրդի որոշումը կարող է բողոքարկվել դատական կարգով. 6. Եթե սույն հոդվածով սահմանված ժամկետում խորհուրդն արտահերթ ժողովի գումարման մասին որոշում չի ընդունում կամ որոշում է ընդունում դրա գումարումը մերժելու մասին, ապա արտահերթ ժողովը կարող են գումարել ժողովի գումարման մասին պահանջը ներկայացրած անձինք: Նշված դեպքերում արտահերթ ժողովը կարող է որոշում ընդունել փոխհատուցելու ժողովի գումարման հետ կապված ծախսերը` Ընկերության միջոցների հաշվին: |