Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 10
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ article 207 «Ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգի գործողությունն ավարտելը և դադարեցնելը. 1. «Ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգի գործողությունը պետք է ավարտվի հետևյալ դեպքերում՝ 1) ԱՏԳ գործունեության դադարեցման կամ ԱՏԳ տարածքում «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգի կիրառումը դադարեցնելու մասին որոշում ընդունելու դեպքում՝ ԱՏԳ գործողությունը դադարեցնելու կամ այդպիսի որոշում ընդունելու օրվանից 6 ամսվա ընթացքում. 2) «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ապրանքները ձևակերպած անձի կողմից ԱՏԳ ռեզիդենտի (մասնակցի, սուբյեկտի) կարգավիճակը կորցնելու դեպքում՝ անձի կողմից այդպիսի կարգավիճակը կորցնելու օրվանից 6 ամսվա ընթացքում. 3) «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքները, «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքներից պատրաստված (ստացված) ապրանքներն ԱՏԳ տարածքից արտահանելու դեպքում՝ բացառությամբ այն դեպքերի, երբ այդպիսի ապրանքներն արտահանվում են՝ սույն Օրենսգրքի 205-րդ հոդվածի 4-րդ կետում նշված նպատակներով. սույն հոդվածի 8-րդ կետով նախատեսված դեպքում դրանց՝ «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգին համապատասխան մեկ ԱՏԳ տարածքից դեպի այլ ԱՏԳ տարածք փոխադրման համար. թաղելու, վնասազերծելու, ուտիլիզացնելու կամ այլ եղանակով ոչնչացնելու նպատակով՝ անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան, եթե այդպիսի ապրանքները կորցրել են իրենց սպառողական հատկությունները և դարձել են ոչ պիտանի այն նպատակով օգտագործվելու համար, որի համար նախատեսված են. 4) սույն Օրենսգրքի 205-րդ հոդվածի 1-ին կետի 5-րդ ենթակետին համապատասխան ապրանքների սպառման դեպքում. 5) ԱՏԳ ռեզիդենտի (մասնակցի, սուբյեկտի) կողմից «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների և (կամ) «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքներից պատրաստված (ստացված) ապրանքների տիրապետման, օգտագործման և (կամ) տնօրինման իրավունքներն ԱՏԳ այլ ռեզիդենտի (մասնակցի, սուբյեկտի) կամ ԱՏԳ ռեզիդենտ (մասնակից, սուբյեկտ) չհանդիսացող այլ անձի՝ սույն հոդվածի 8-րդ և 9-րդ կետերին համապատասխան փոխանցելու դեպքում՝ բացառությամբ սույն Օրենսգրքի 205-րդ հոդվածի 8-րդ, 10-րդ և 11-րդ կետերում նշված դեպքերում ապրանքների փոխանցման: |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ article 207 2. «Ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգի գործողությունն ավարտելիս ապրանքների հայտարարատու կարող է հանդես գալ՝ 1) «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ապրանքների ձևակերպման ժամանակ որպես հայտարարատու հանդես եկող անձը. 2) ԱՏԳ ռեզիդենտը (մասնակիցը, սուբյեկտը), որին սույն Օրենսգրքի 205-րդ հոդվածի 10-րդ կետին համապատասխան փոխանցված են «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների և (կամ) «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքներից պատրաստված (ստացված) ապրանքների տիրապետման, օգտագործման և (կամ) տնօրինման իրավունքները. 3) այն անձը, որին սույն Օրենսգրքի 205-րդ հոդվածի 11-րդ կետին համապատասխան փոխանցված են «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների և (կամ) «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքներից պատրաստված (ստացված) ապրանքների տիրապետման, օգտագործման և (կամ) տնօրինման իրավունքները. 4) ԱՏԳ ռեզիդենտը (մասնակիցը, սուբյեկտը) կամ սույն Օրենսգրքի 202-րդ հոդվածի 3-րդ կետում նշված անձինք՝ նավահանգստային ԱՏԳ կամ լոգիստիկ ԱՏԳ տարածքում գտնվող ապրանքների նկատմամբ. 5) ԱՏԳ ռեզիդենտ (մասնակից, սուբյեկտ) չհանդիսացող անձը, որին փոխանցված են «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների և (կամ) «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքներից պատրաստված (ստացված) ապրանքների տիրապետման, օգտագործման և (կամ) տնօրինման իրավունքները, եթե «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգի գործողությունն ավարտվում է սույն հոդվածի 5-րդ կետի 3-րդ ենթակետին կամ 6-րդ կետի 1-ին ենթակետին համապատասխան: |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ article 207 3. ԱՏԳ գործունեության դադարեցման կամ ԱՏԳ տարածքում «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգի կիրառումը դադարեցնելու մասին որոշում ընդունելու դեպքում, «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգի գործողությունն ավարտվում է դրա տարածքում գտնվող՝ «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքները և (կամ) «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքներից պատրաստված (ստացված) ապրանքները սույն Օրենսգրքով նախատեսված մաքսային ընթացակարգերով ձևակերպելով՝ բացառությամբ «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգի՝ հաշվի առնելով սույն հոդվածի 5-րդ, 6-րդ, 8-րդ և 9-րդ կետերը կամ ավարտվում է՝ առանց սույն հոդվածի 10-րդ և 12-րդ կետերին համապատասխան մաքսային ընթացակարգերով ձևակերպելու: Հանձնաժողովն իրավունք ունի է սահմանելու «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգի գործողությունն ավարտելու այլ կարգ այն ԱՏԳ-ների գործունեության դադարեցման դեպքում, որոնց սահմաններն ամբողջությամբ կամ մասամբ համընկնում են Միության մաքսային սահմանի հատվածների հետ, կամ այդ ԱՏԳ տարածքներում «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգի կիրառումը դադարեցնելու վերաբերյալ որոշում ընդունելու դեպքում: Սույն կետի առաջին պարբերությանը համապատասխան «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգի գործողությունը չավարտելու դեպքում այդ մաքսային ընթացակարգի գործողությունը դադարեցվում է սույն հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետում նշված ժամկետը լրանալուն պես, իսկ ապրանքներն արգելանքի են վերցվում (արգելապահվում են) մաքսային մարմինների կողմից՝ սույն Օրենսգրքի 51-րդ գլխին համապատասխան: |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ article 207 4. Անձի կողմից ԱՏԳ ռեզիդենտի (մասնակցի, սուբյեկտի) կարգավիճակը կորցնելու դեպքում, «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգի գործողությունն ավարտվում է «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքները և (կամ) «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքներից պատրաստված (ստացված) ապրանքները սույն Օրենսգրքով նախատեսված մաքսային ընթացակարգերով ձևակերպելով՝ բացառությամբ «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգի՝ հաշվի առնելով սույն հոդվածի 5-րդ, 6-րդ, 8-րդ և 9-րդ կետերը կամ ավարտվում է՝ առանց սույն հոդվածի 10-րդ և 13-րդ կետերին համապատասխան մաքսային ընթացակարգերով ձևակերպելու: Սույն կետի առաջին պարբերությանը համապատասխան «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգի գործողությունը չավարտելու դեպքում այդ մաքսային ընթացակարգի գործողությունը դադարեցվում է սույն հոդվածի 1-ին կետի 2-րդ ենթակետում նշված ժամկետը լրանալուն պես, իսկ ապրանքներն արգելանքի են վերցվում (արգելապահվում են) մաքսային մարմինների կողմից՝ սույն Օրենսգրքի 51-րդ գլխին համապատասխան. 5. ԱՏԳ տարածքից ապրանքները Միության մաքսային տարածքի սահմաններից դուրս արտահանելու համար «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգի գործողությունն ավարտվում է՝ 1) «վերաարտահանում» մաքսային ընթացակարգով ձևակերպելով ներքոնշյալ ապրանքները՝ «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված և անփոփոխ վիճակում արտահանվող օտարերկրյա ապրանքները, բացի բնական մաշվածության հետևանքով առաջացած փոփոխություններից, ինչպես նաև փոխադրման (տրանսպորտային փոխադրման) և (կամ) պահպանման բնականոն պայմաններում բնական կորստի հետևանքով առաջացած փոփոխություններից. «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված օտարերկրյա ապրանքներից պատրաստված (ստացված) ապրանքները, այն դեպքում, երբ «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված օտարերկրյա ապրանքներից պատրաստված (ստացված) ապրանքները չեն ճանաչվել Միության ապրանքներ՝ սույն Օրենսգրքի 210-րդ հոդվածին համապատասխան. 2) «արտահանում» մաքսային ընթացակարգով ձևակերպելով ներքոնշյալ ապրանքները՝ Միության՝ «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքները. |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ article 207 Միության ապրանքներից պատրաստված (ստացված), այդ թվում՝ «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով չձևակերպված ապրանքները. «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված օտարերկրյա ապրանքներից պատրաստված (ստացված) ապրանքները, այն դեպքում, երբ «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված օտարերկրյա ապրանքներից պատրաստված (ստացված) ապրանքները ճանաչվել են Միության ապրանքներ՝ սույն Օրենսգրքի 210-րդ հոդվածին համապատասխան. 3) «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված և նավահանգստային ԱՏԳ կամ լոգիստիկ ԱՏԳ տարածքից անփոփոխ վիճակում արտահանվող օտարերկրյա ապրանքները սույն Օրենսգրքի 142-րդ հոդվածի 3-րդ կետի 1-ին և 3-րդ ենթակետերին համապատասխան «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ձևակերպելով՝ բացի բնական մաշվածության հետևանքով առաջացած փոփոխություններից, ինչպես նաև փոխադրման (տրանսպորտային փոխադրման) և (կամ) պահպանման բնականոն պայմաններում բնական կորստի հետևանքով առաջացած փոփոխություններից. 6. ԱՏԳ տարածքից ապրանքները Միության մաքսային տարածքի մնացած մաս արտահանելու համար «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգի գործողությունն ավարտվում է՝ 1) «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված և «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների վերամշակման գործողություններին չենթարկված օտարերկրյա ապրանքները և «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված օտարերկրյա ապրանքներից պատրաստված (ստացված) ապրանքները սույն Օրենսգրքի 127-րդ հոդվածի 2-րդ կետի 1, 4, 5, 7, 10, 14-16-րդ ենթակետերում նշված մաքսային ընթացակարգերով ձևակերպելով՝ հաշվի առնելով սույն հոդվածի 7-րդ կետը. 2) «վերաներմուծում» մաքսային ընթացակարգով ձևակերպելով ներքոնշյալ ապրանքները՝ «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված Միության ապրանքները, որոնք մնացել են անփոփոխ վիճակում, բացի բնական մաշվածության հետևանքով առաջացած փոփոխություններից, ինչպես նաև փոխադրման (տրանսպորտային փոխադրման) և (կամ) պահպանման բնականոն պայմաններում բնական կորստի հետևանքով առաջացած փոփոխություններից. |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ article 207 «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված՝ բացառապես Միության ապրանքներից, այդ թվում՝ «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով չձևակերպված Միության ապրանքների օգտագործմամբ պատրաստված (ստացված) ապրանքները. 3) «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված և մեկ անդամ պետության նավահանգստային ԱՏԳ կամ լոգիստիկ ԱՏԳ տարածքից այլ անդամ պետության տարածք անփոփոխ վիճակում արտահանվող օտարերկրյա ապրանքները «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ձևակերպելով՝ բացի բնական մաշվածության հետևանքով առաջացած փոփոխություններից, ինչպես նաև փոխադրման (տրանսպորտային փոխադրման) և (կամ) պահպանման բնականոն պայմաններում բնական կորստի հետևանքով առաջացած փոփոխություններից. 7. Եթե «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված օտարերկրյա ապրանքներից պատրաստված (ստացված) ապրանքների կազմի մեջ են մտնում օտարերկրյա ապրանքներ, որոնց նկատմամբ տարածվում են ներքին շուկայի պաշտպանության միջոցները, այդպիսի ապրանքները ԱՏԳ տարածքից Միության մաքսային տարածքի մնացած մաս արտահանելու համար կարող են ձևակերպվել սույն Օրենսգրքի 127-րդ հոդվածի 2 կետի 1-ին և 7-րդ ենթակետերում նշված մաքսային ընթացակարգերով՝ պայմանով, որ այդ ապրանքներում կնույնականացվեն «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված օտարերկրյա ապրանքները. 8. «Ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների և (կամ) «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքներից պատրաստված (ստացված) ապրանքների տիրապետման, օգտագործման և (կամ) տնօրինման իրավունքները նշված ապրանքներն «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպած ԱՏԳ ռեզիդենտի (մասնակցի, սուբյեկտի) կողմից ԱՏԳ այլ ռեզիդենտի (մասնակցի, սուբյեկտի) փոխանցելիս «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգի գործողությունն ավարտվում է այն ԱՏԳ ռեզիդենտի (մասնակցի, սուբյեկտի) կողմից «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով այդ ապրանքների ձևակերպմամբ, որին փոխանցվել են այդպիսի ապրանքների տիրապետման, օգտագործման և (կամ) տնօրինման իրավունքները: |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ article 207 Եթե նշված դեպքում անհրաժեշտ է փոխադրել ապրանքները ԱՏԳ մեկ տարածքից ԱՏԳ այլ տարածք, այդպիսի փոխադրումն իրականացվում է «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգին համապատասխան՝ սույն Օրենսգրքի 22-րդ գլխով նախատեսված կարգով և պայմաններով՝ բացառությամբ սույն կետի երրորդ պարբերությամբ նախատեսված դեպքի: Միության ապրանքները փոխադրվում են ԱՏԳ մեկ տարածքից ԱՏԳ այլ տարածք՝ առանց այդ ապրանքները «մաքսային տարանցում» ընթացակարգով ձևակերպելու, եթե այդպիսի ԱՏԳ-ները գտնվում են մեկ անդամ պետության տարածքում՝ բացառությամբ Միության անդամ չհանդիսացող պետությունների տարածքներով և (կամ) ծովով տեղափոխվող Միության ապրանքների. 9. «Ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների և (կամ) «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքներից պատրաստված (ստացված) ապրանքների տիրապետման, օգտագործման և (կամ) տնօրինման իրավունքները նշված ապրանքներն «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպած ԱՏԳ ռեզիդենտի (մասնակցի, սուբյեկտի) կողմից ԱՏԳ ռեզիդենտ չհանդիսացող անձին (մասնակցին, սուբյեկտին) ԱՏԳ տարածքից Միության մաքսային տարածքի մնացած մաս արտահանելու համար փոխանցելիս «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգի գործողությունն ավարտվում է այդպիսի ապրանքները սույն հոդվածի 6-րդ կետի 1-ին ենթակետում նշված ընթացակարգերով ձևակերպելով, բացառությամբ դեպքերի, երբ սույն հոդվածի 1-ին կետի 3-րդ ենթակետին համապատասխան ապրանքները կարող են արտահանվել ԱՏԳ տարածքից՝ առանց «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգի գործողությունն ավարտվելու. 10. «Ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգի գործողությունն ավարտվում է՝ առանց սույն հոդվածի 12-րդ և 13-րդ կետերով նախատեսված դեպքերում ապրանքները մաքսային ընթացակարգերով ձևակերպելու, ինչպես նաև հետևյալ դեպքերում. |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ article 207 1) «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքները և (կամ) «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքներից պատրաստված (ստացված) ապրանքները կորցրել են իրենց սպառողական հատկությունները և դարձել են ոչ պիտանի են այն նպատակով օգտագործվելու համար, որի համար նախատեսված են, արտահանվում են ԱՏԳ տարածքից՝ թաղելու, վնասազերծելու, ուտիլիզացնելու կամ այլ եղանակով ոչնչացնելու նպատակով՝ անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան: Ընդ որում, «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգի գործողությունն ավարտվում է «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների մի մասի նկատմամբ, որը համապատասխանում է թաղված, վնասազերծված, ուտիլիզացված և (կամ) այլ եղանակով ոչնչացված ապրանքների քանակին, և սահմանվում է մաքսային կարգավորման վերաբերյալ անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան. 2) «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքները ոչնչացվել և (կամ) անվերադարձ կորել են վթարի կամ անհաղթահարելի ուժի ազդեցության հետևանքով կամ անվերադարձ կորել են փոխադրման (տրանսպորտային փոխադրման) և (կամ) պահպանման բնականոն պայմաններում բնական կորստի հետևանքով, և այդ ոչնչացման կամ անվերադարձ կորստի փաստը ճանաչվել է մաքսային մարմնի կողմից՝ մաքսային կարգավորման վերաբերյալ անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան. 3) «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքները և «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքներից պատրաստված (ստացված) ապրանքները սպառվել են՝ սույն Օրենսգրքի 205-րդ հոդվածի 1-ին կետի 5-րդ ենթակետին համապատասխան. |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ article 207 4) նավահանգստային ԱՏԳ կամ լոգիստիկ ԱՏԳ տարածքում «ազատ մաքսային գոտի» ընթացակարգով ձևակերպված օտարերկրյա ապրանքները, որոնք մնացել են անփոփոխ վիճակում, բացի բնական մաշվածության հետևանքով առաջացած փոփոխություններից, ինչպես նաև փոխադրման (տրանսպորտային փոխադրման) և (կամ) պահպանման բնականոն պայմաններում բնական կորստի հետևանքով առաջացած փոփոխություններից, անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանված դեպքերում Միության մաքսային տարածքի սահմաններից դուրս արտահանվում են այն մեկնման վայրով, որին միանում է այդպիսի նավահանգստային ԱՏԳ-ն կամ լոգիստիկ ԱՏԳ-ն. 11. Սույն հոդվածի 10-րդ կետի 1-ին, 2-րդ և 4-րդ ենթակետերով նախատեսված դեպքերում «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգի գործողությունն ավարտելու կարգը սահմանվում է մաքսային կարգավորման վերաբերյալ անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան: Սույն հոդվածի 10-րդ կետի 3-րդ ենթակետով նախատեսված դեպքում «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգի գործողությունն ավարտելու կարգը սահմանվում է Հանձնաժողովի կողմից. 12. ԱՏԳ գործունեությունը դադարեցնելու կամ ԱՏԳ տարածքում «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգի կիրառումը դադարեցնելու մասին որոշում ընդունելու դեպքում, «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված, «ԱՏԳ տարածքում գործունեության իրականացման (վարման) մասին» համաձայնագրի (պայմանագրի) («ԱՏԳ-ում գործունեության պայմանների մասին» պայմանագրի, ներդրումային հայտարարագրի, ձեռնարկատիրական ծրագրի) իրականացման համար ԱՏԳ ռեզիդենտի (մասնակցի, սուբյեկտի) կողմից շահագործման մեջ դրված և օգտագործվող՝ սարքավորում հանդիսացող ապրանքների կամ ԱՏԳ տարածքում անշարժ գույքի օբյեկտներ ստեղծելու համար օգտագործված և անշարժ գույքի այդպիսի օբյեկտների բաղկացուցիչ մաս կազմող ապրանքների համար «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգի գործողությունն ավարտվում է առանց նշված ապրանքները անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանված կարգով մաքսային ընթացակարգերով ձևակերպելու: Հանձնաժողովն իրավասու է սահմանել նշված ապրանքների նկատմամբ «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգի գործողության ավարտելու կարգը: |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ article 207 Նշված ապրանքները Միության ապրանքների կարգավիճակ են ձեռք բերում «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգի գործողությունն ավարտվելու օրվանից. 13. «ԱՏԳ տարածքում գործունեության իրականացման (վարման) մասին» համաձայնագրի (պայմանագրի) («ԱՏԳ-ում գործունեության պայմանների մասին» պայմանագրի, ներդրումային հայտարարագրի, ձեռնարկատիրական ծրագրի) գործողության ժամկետը լրանալու և այդ Համաձայնագրով սահմանված պայմանները կատարելու հետ կապված՝ անձի կողմից ԱՏԳ ռեզիդենտի (մասնակցի, սուբյեկտի) կարգավիճակը կորցնելու դեպքում «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված, «ԱՏԳ տարածքում գործունեության իրականացման (վարման) մասին» համաձայնագրի (պայմանագրի) («ԱՏԳ-ում գործունեության պայմանների մասին» պայմանագրի, ներդրումային հայտարարագրի, ձեռնարկատիրական ծրագրի) իրականացման համար ԱՏԳ ռեզիդենտի (մասնակցի, սուբյեկտի) կողմից շահագործման մեջ դրված և օգտագործվող՝ սարքավորում հանդիսացող ապրանքների կամ ԱՏԳ տարածքում անշարժ գույքի օբյեկտներ ստեղծելու համար օգտագործված և անշարժ գույքի այդպիսի օբյեկտների բաղկացուցիչ մաս կազմող ապրանքների համար «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգի գործողությունն ավարտվում է առանց նշված ապրանքները անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանված կարգով մաքսային ընթացակարգերով ձևակերպելու: Հանձնաժողովն իրավասու է սահմանել նշված ապրանքների նկատմամբ «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգի գործողությունն ավարտվելու կարգը: Նշված ապրանքները Միության ապրանքների կարգավիճակ են ձեռք բերում «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգի գործողությունն ավարտվելու օրվանից. 14. ԱՏԳ ռեզիդենտ (մասնակից, սուբյեկտ) հանդիսացող անձի լուծարման (գործունեության դադարեցման) դեպքում «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգի գործողությունն ավարտվում է մաքսային կարգավորման վերաբերյալ անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան: |