FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ՆՇԱՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  43

Հայտի նախնական փորձաքննությունը.
1. Սույն օրենքի 41-րդ հոդվածի համաձայն` հայտի ներկայացման թվականը սահմանելուց հետո` 10 աշխատանքային օրվա ընթացքում, պետական լիազոր մարմինը՝
    1) գրանցում է հայտը՝ դրան տալով հերթական համար, և տեղեկությունները մուտքագրում է ապրանքային նշանների հայտերի հիմնապաշարում.
    2) կառավարության սահմանած կարգով անցկացնում է հայտի նախնական փորձաքննություն, որի ընթացքում ստուգում է հայտի փաստաթղթերի և դրանց ներկայացման պայմանների համապատասխանությունը սույն օրենքի 40-րդ հոդվածով սահմանված պահանջներին.
2. Եթե նախնական փորձաքննության արդյունքում պարզվում է, որ հայտը չի համապատասխանում սույն օրենքի 40-րդ հոդվածով սահմանված պահանջներին, ապա պետական լիազոր մարմինը հայտատուին ծանուցում է փաստաթղթերի անհամապատասխանությունները երկամսյա ժամկետում վերացնելու անհրաժեշտության, ինչպես նաև հայտի համարի և դրա ներկայացման թվականի մասին.
3. Եթե նախնական փորձաքննության արդյունքում պարզվում է, որ հայտը համապատասխանում է սույն օրենքի 40-րդ հոդվածով սահմանված պահանջներին, կամ սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված ժամկետում վերացվել են ծանուցման մեջ նշված բոլոր անհամապատասխանությունները, ապա պետական լիազոր մարմինը որոշում է կայացնում հայտի հրապարակման և ըստ էության փորձաքննություն անցկացնելու մասին: Նշված որոշման մասին պետական լիազոր մարմինը հայտատուին ծանուցում է՝ հայտնելով նաև հայտի համարի և դրա ներկայացման թվականի մասին.
4. Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված ծանուցման համաձայն` անհամապատասխանությունները սահմանված ժամկետում չվերացվելու դեպքում պետական լիազոր մարմինը որոշում է կայացնում հայտը հետ կանչված համարելու մասին և այդ մասին ծանուցում հայտատուին.
5. Սույն օրենքի 42-րդ հոդվածով նախատեսված՝ առաջնության իրավունքից օգտվելու մասին դրույթները չպահպանելու դեպքում հայտատուն զրկվում է տվյալ հայտով առաջնություն խնդրարկելու իրավունքից.
6. Հայտի քննարկման ցանկացած փուլում հայտատուն կամ նրա ներկայացուցիչը կարող է հետ կանչել հայտը կամ սահմանափակել դրանում ընդգրկված ապրանքների և (կամ) ծառայությունների ցանկը։
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ՆՇԱՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  43

7. Հայտի քննարկման ցանկացած փուլում, օրենքով սահմանված պետական տուրքի վճարման պայմանով, հայտատուն կարող է դիմում ներկայացնել հայտում փոփոխություններ կատարելու մասին, որոնք պայմանավորված են հայտատուի անունը, ազգանունը (անվանումը) և (կամ) գտնվելու վայրը ճշգրտելու, ձևակերպումները հստակեցնելու կամ վրիպակները վերացնելու անհրաժեշտությամբ, պայմանով, որ դրանք էապես չեն փոխում հայտարկված ապրանքային նշանի պատկերը և չեն ընդլայնում հայտում նշված ապրանքների և (կամ) ծառայությունների ցանկը: Դիմումով առաջարկվող փոփոխությունները պետական լիազոր մարմնի կողմից հաշվի չեն առնվում, եթե դրանք էապես փոխում են հայտարկված ապրանքային նշանի պատկերը կամ ընդլայնում են հայտում նշված ապրանքների և (կամ) ծառայությունների ցանկը.
8. Ապրանքները կամ ծառայությունները չեն կարող նույնատիպ համարվել այն հիմքով, որ պետական լիազոր մարմնի որևէ գրանցման կամ հրապարակման մեջ դրանք ներառված են Նիցցայի դասակարգչի նույն դասում.
9. Ապրանքները կամ ծառայությունները չեն կարող ոչ նույնատիպ համարվել այն հիմքով, որ պետական լիազոր մարմնի որևէ գրանցման կամ հրապարակման մեջ դրանք ներառված են Նիցցայի դասակարգչի տարբեր դասերում: