FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  133

Մշտական հաստատության միջոցով Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողի շահութահարկի հաշվարկման առանձնահատկությունները.
1. Մշտական հաստատության միջոցով Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողը պարտավոր է մշտական հաստատությանը վերագրվող եկամուտների ու ծախսերի մասով վարել առանձնացված հաշվառում.
2. Մշտական հաստատության միջոցով Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողի հարկման բազան որոշելիս համախառն եկամտից նվազեցվում են միայն այն ծախսերը (այդ թվում՝ Հայաստանի Հանրապետությունից դուրս կատարված), որոնք հիմնավորող հաշվարկային փաստաթղթերում, որպես ապրանք ձեռք բերողին, աշխատանք ընդունողին և (կամ) ծառայություն ստացողին վերաբերող՝ Օրենսգրքի 55-րդ հոդվածի 4-րդ մասի 10-րդ կետով սահմանված տվյալներ, նշված են մշտական հաստատության համապատասխան տվյալները: