FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԵՎ ԱՈՒԴԻՏՈՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԵՎ ՀԱՆՐԱՅԻՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  32

Մասնագիտացված կառույցին անդամակցության կասեցումը.
1. Մասնագիտացված կառույցին անդամակցությունը կասեցվում է, եթե, սույն օրենքի 28-րդ հոդվածի համաձայն, արտաքին գնահատման արդյունքներով տրվել է «4» գնահատական, կամ սույն օրենքի 31-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված ժամկետում չի վճարվել տուգանքը.
2. Մասնագիտացված կառույցին անդամակցությունը կասեցվում է կասեցման վերաբերյալ մասնագիտացված կառույցի որոշմամբ սահմանված ժամկետով, բայց ոչ ավելի, քան վեցամսյա ժամկետը.
3. Աուդիտորը, որի անդամակցությունը մասնագիտացված կառույցին կասեցվել է, կասեցման ամբողջ ժամանակահատվածի ընթացքում իրավունք չունի՝
    1) մասնակցելու աուդիտորական գործունեության իրականացմանը կամ, «Հաշվապահական հաշվառման մասին» օրենքի պահանջների համաձայն, աշխատելու միջին կազմակերպության, խոշոր կազմակերպության և հանրային հետաքրքրություն ներկայացնող կազմակերպության գլխավոր հաշվապահ.
    2) մասնակցելու մասնագիտացված կառույցի ընտրովի և մասնագիտական մարմինների աշխատանքներին.
4. Աուդիտորական կազմակերպությունը, որի անդամակցությունը մասնագիտացված կառույցին կասեցվել է, կասեցման ամբողջ ժամանակահատվածի ընթացքում իրավունք չունի՝
    1) կնքելու աուդիտորական ծառայությունների մատուցման պայմանագիր.
    2) մինչև կասեցումը կնքված աուդիտորական ծառայությունների մատուցման պայմանագրերում կատարելու այնպիսի փոփոխություններ, որոնք կհանգեցնեն աուդիտորական կազմակերպության պարտավորությունների ավելացմանը.
5. Փորձագետ հաշվապահը և աուդիտորական կազմակերպությունում չաշխատող աուդիտորը, որի անդամակցությունը մասնագիտացված կառույցին կասեցվել է, կասեցման ամբողջ ժամանակահատվածի ընթացքում իրավունք չունի՝
    1) «Հաշվապահական հաշվառման մասին» օրենքի պահանջների համաձայն՝ աշխատելու միջին, խոշոր և հանրային հետաքրքրություն ներկայացնող կազմակերպության գլխավոր հաշվապահ.
    2) մասնակցելու մասնագիտացված կառույցի ընտրովի և մասնագիտական մարմինների աշխատանքներին:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԵՎ ԱՈՒԴԻՏՈՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԵՎ ՀԱՆՐԱՅԻՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  32

6. Կասեցման վերաբերյալ մասնագիտացված կառույցի որոշումն ուժի մեջ է մտնում մասնագիտացված կառույցի համապատասխան որոշման ընդունման օրվան հաջորդող տասներորդ աշխատանքային օրվանից: Մասնագիտացված կառույցը որոշման ընդունմանը հաջորդող օրվանից սկսած՝ յոթ աշխատանքային օրվա ընթացքում, որոշման մասին գրավոր տեղեկացնում է պատասխանատվության ենթարկվող անձին և Հանրային վերահսկողության խորհրդին.
7. Անդամակցության կասեցման վերաբերյալ մասնագիտացված կառույցի որոշումը կարող է բողոքարկվել Հանրային վերահսկողության խորհուրդ՝ կասեցման վերաբերյալ մասնագիտացված կառույցի համապատասխան որոշումն ուժի մեջ մտնելու ամսաթվից հետո՝ 10 աշխատանքային օրվա ընթացքում: Բողոքարկման բավարարման դեպքում Հանրային վերահսկողության խորհրդի որոշման հիման վրա մասնագիտացված կառույցը կայացնում է անդամակցության կասեցումը դադարեցնելու վերաբերյալ որոշում: