Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ՈՒՍՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ article 13 ՄՈՒՀ-ի հավատարմագրումը. 1. ՄՈՒՀ-ի հավատարմագրումն իրականացնում են որակի գնահատման կամ հավաստման կառույցները (այսուհետ՝ մասնագիտացված կառույց)՝ օրենքով սահմանված կարգով։ ՄՈՒՀ-ի հավատարմագրման կարգը, չափանիշները և հավատարմագրի գործողության ժամկետները հաստատում է Կառավարությունը` կրթության պետական կառավարման լիազոր մարմնի ներկայացմամբ. 2. Պետությունն ապահովում է ՄՈՒՀ-երի և դրանց կրթական ծրագրերի hավատարմագրման չափանիշների և տվյալների միջազգային փոխճանաչելիությունը և համադրելիությունը, ինչպես նաև hավատարմագրված ՄՈՒՀ-երի և դրանց կրթական ծրագրերի վերաբերյալ տվյալների հասանելիությունը միջազգային հարթակներում։ |