FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 4

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՓԱՍՏԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  45.4

Փաստաբանական ակադեմիայի կառավարման խորհուրդը.
1. Փաստաբանական ակադեմիայի կառավարման խորհուրդը (այսուհետ սույն հոդվածում՝ կառավարման խորհուրդ) իրականացնում է փաստաբանական ակադեմիայի ընդհանուր կառավարումը և ընթացիկ գործունեության վերահսկողությունը.
2. Կառավարման խորհրդի լիազորությունները, գործունեության կարգը, կազմավորման կարգը, խնդիրներն ու գործառույթները սահմանվում են սույն օրենքով և փաստաբանական ակադեմիայի կանոնադրությամբ.
3. Կառավարման խորհուրդը կազմավորվում է երեք տարի ժամկետով` յոթ անդամի կազմով, ներկայացուցչության հետևյալ համամասնությամբ․ 1) փաստաբանների պալատի նախագահը՝ ի պաշտոնե.
    2) փաստաբանների պալատի ընտրած երեք փաստաբան.
    3) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունից մեկ ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի ներկայացմամբ.
    4) երկու իրավաբան գիտնական՝ սույն հոդվածով սահմանված կարգին և պայմաններին համապատասխան.
4. Սույն հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով նախատեսված անձինք չեն կարող ավելի քան երկու անգամ անընդմեջ ընտրվել կառավարման խորհրդի անդամ.
5. Սույն հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետով սահմանված անդամի թեկնածու կարող է առաջադրվել այն իրավաբան գիտնականը, որը Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված բարձրագույն ուսումնական հաստատություններից մեկում դասավանդում է իրավունք կամ իրականացնում գիտական աշխատանք: Թեկնածուներին ներգրավելու նպատակով փաստաբանների պալատի խորհուրդը փաստաբանական ակադեմիայի կառավարման խորհրդի ընտրություններից առնվազն 50 օր առաջ հայտարարում է մրցույթ, որի շրջանակներում Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված բարձրագույն ուսումնական հաստատությունները կարող են առաջադրել սույն հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետով սահմանված անդամի թեկնածուի մեկական հավակնորդ: Հավակնորդների կողմից փաստաբանների պալատի խորհրդին ներկայացվող փաստաթղթերը, դրանց ներկայացման և ուսումնասիրման կարգն ու պայմանները սահմանում է փաստաբանների պալատի խորհուրդը: Սահմանված փաստաթղթերն ուսումնասիրելուց հետո սույն մասի պահանջներին համապատասխանող անձանց փաստաբանների պալատի խորհուրդը ներառում է սույն հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետով սահմանված անդամի թեկնածուների շարքում:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՓԱՍՏԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  45.4

6. Սույն հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետով սահմանված անդամին ընտրում է փաստաբանների պալատի խորհուրդը՝ սույն հոդվածի 5-րդ մասի համաձայն կազմված թեկնածուների շարքից, բայց ոչ ավելի, քան երկու անգամ անընդմեջ.
7. Փաստաբանների պալատի խորհրդի յուրաքանչյուր անդամ իրավունք ունի առաջադրելու կառավարման խորհրդի՝ սույն հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով նախատեսված անդամի թեկնածու` վերջինիս համաձայնությամբ: Փաստաբանների պալատի խորհրդի յուրաքանչյուր անդամ կարող է քվեարկել ոչ ավելի, քան երկու մասնակցի օգտի: Ընտրված են համարվում ձայների առավելագույն քանակ ստացած թեկնածուները.
8. Կառավարման խորհրդի նախագահին ընտրում են կառավարման խորհրդի անդամներն իրենց կազմից.
9. Կառավարման խորհրդի նիստերը հրավիրում է կառավարման խորհրդի նախագահը՝ ըստ անհրաժեշտության, բայց տարեկան չորս անգամից ոչ պակաս: Կառավարման խորհրդի նիստերը կարող են հրավիրվել տվյալ մարմնի անդամների մեկ երրորդի կամ փաստաբանների պալատի խորհրդի նախաձեռնությամբ.
10. Կառավարման խորհրդի նիստն իրավասու է (քվորում ունի), եթե դրան մասնակցում է կառավարման խորհրդի անդամների առնվազն կեսը: Կառավարման խորհրդի նիստն անցկացվում է դրա անդամների ներկա լինելու միջոցով: Կառավարման խորհրդի նիստը կարող է անցկացվել նաև կանոնադրությամբ սահմանված հեռավար կամ հարցման կարգով: Կառավարման խորհրդի անդամները նիստերին քվեարկում և իրենց այլ լիազորություններն իրականացնում են անձամբ.
11. Կառավարման խորհրդի որոշումներն ընդունվում են նիստին ներկա անդամների ձայների պարզ մեծամասնությամբ, եթե ձայների առավել մեծ քանակ նախատեսված չէ սույն օրենքով: Ձայների հավասարության դեպքում կառավարման խորհրդի նախագահի ձայնը որոշիչ է.
12. Կառավարման խորհուրդը՝
    1) հաստատում է ունկնդիրների ուսման վարձի չափը, դրա վճարման կարգը.
    2) հաստատում է փաստաբանական ակադեմիայի աշխատանքային ներքին կանոնակարգը, կառուցվածքը և աշխատակազմի հաստիքացուցակը.
    3) հաստատում է փաստաբանական ակադեմիայի տարեկան բյուջեն` փաստաբանական ակադեմիայի ղեկավարի ներկայացմամբ.
    4) փաստաբանական ակադեմիայի կանոնադրությամբ սահմանված պարբերականությամբ լսում է փաստաբանական ակադեմիայի ղեկավարի հաշվետվությունները.
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՓԱՍՏԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  45.4

5) փաստաբանների պալատի խորհրդի հաստատած ուղենիշներին համապատասխան՝ հաստատում է փաստաբանների վերապատրաստման պլանը, ինչպես նաև ունկնդիրների ուսումնական պլանը.
    6) փաստաբանական ակադեմիայի ղեկավարի ներկայացմամբ քննարկում և լուծում է ունկնդրի հեռացման հարցը.
    7) անվավեր է ճանաչում, վերացնում կամ կասեցնում է փաստաբանական ակադեմիայի ղեկավարի ընդունած անհատական կամ ներքին իրավական ակտերը.
    8) ընտրում է փաստաբանական ակադեմիայի աուդիտն իրականացնող անձին.
    9) իրականացնում է սույն օրենքով, «Հիմնադրամների մասին» օրենքով և փաստաբանական ակադեմիայի կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ.
13. Կառավարման խորհրդի անդամների կամ նախագահի լիազորությունները դադարում են՝
    1) նրանց լիազորությունների ժամկետն ավարտվելու դեպքում՝ համապատասխան մարմնի հաջորդ կազմի կամ նոր նախագահի լիազորություններն ստանձնելու պահից.
    2) հրաժարական ներկայացնելու դեպքում.
    3) նրա արտոնագրի գործողության դադարեցման կամ կասեցման դեպքում.
    4) սույն հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով սահմանված անդամին Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի կողմից հետ կանչելու դեպքում.
14. Կառավարման խորհրդի անդամների կամ նախագահի լիազորությունները դադարեցվում են՝
    1) երկարատև անաշխատունակության կամ այլ հարգելի պատճառով մեկ տարվա ընթացքում կառավարման խորհրդի նիստերի առնվազն կեսից բացակայելու դեպքում.
    2) մեկ տարվա ընթացքում կառավարման խորհրդի նիստերից անհարգելի պատճառով առնվազն երեք անգամ անընդմեջ կամ ընդհանուր յոթ անգամ բացակայելու դեպքում.
    3) օրենքով կամ փաստաբանական դպրոցի կանոնադրությամբ նախատեսված իր պարտականությունները պարբերաբար չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում.
15. Սույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարելու կամ դադարեցվելու դեպքում այդ անդամի փոխարեն փաստաբանների պալատի խորհուրդն ընտրում է նոր անդամ՝ նախորդ անդամի սահմանված ժամկետի մնացած ժամանակահատվածի համար:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՓԱՍՏԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  45.4

16. Սույն հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով սահմանված անդամի լիազորությունները դադարելու դեպքում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը 10 աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնում է նոր ներկայացուցչի, իսկ այդ անձի լիազորությունների դադարեցման դեպքում կառավարման խորհրդի որոշումն ուղարկում է փաստաբանների պալատի խորհուրդ և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին, և վերջինս որոշումն ստանալուց հետո՝ 10 աշխատանքային օրվա ընթացքում, փաստաբանների պալատի խորհրդին է ներկայացնում նոր ներկայացուցչի.
17. Կառավարման խորհրդի՝ սույն հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետով սահմանված անդամի լիազորությունների վաղաժամկետ դադարման կամ դադարեցման դեպքում այդ անդամի փոխարեն ներգրավվում է վերջին ընտրության տվյալներով հաջորդ առավել «կողմ» ձայներ ստացած, սակայն չընտրված թեկնածուն՝ նախորդ անդամի սահմանված ժամկետի մնացած ժամանակահատվածի համար` փաստաբանական ակադեմիայի կանոնադրությամբ սահմանված կարգով.
18. Կառավարման խորհրդի անդամի կամ նախագահի լիազորությունները դադարեցնելու հարցը լուծելու համար կառավարման խորհրդի նախագահի կողմից նիստ չհրավիրվելու դեպքում այն հրավիրվում է դրա առնվազն երկու անդամի կողմից: