FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ

article  14

Փորձագետը.
1. Փորձագետն այն անձն է, որը հարկադիր կատարողի հանձնարարությամբ փորձաքննություն է իրականացնում հատուկ գիտելիքներ պահանջող հարցերի վերաբերյալ.
2. Որպես փորձագետ կարող է հանդես գալ համապատասխան կրթություն, ունակություն, հմտություն կամ փորձ, իսկ օրենքով նախատեսված դեպքում` նաև որակավորում (թույլտվություն, լիցենզիա, արտոնագիր և այլն) ունեցող, վարույթով չշահագրգռված գործունակ ֆիզիկական անձը.
3. Փորձագետն իրավունք ունի ստանալու փորձաքննության անցկացման համար անհրաժեշտ նյութեր կատարողական վարույթից, ինչպես նաև հարկադիր կատարողից պահանջելու ապահովել փորձաքննության կատարման ընթացքը, եթե առկա են դրա ընթացքը խոչընդոտող հանգամանքներ.
4. Փորձագետը պարտավոր է փորձաքննության անցկացման համար անհրաժեշտ նյութերն ստանալուց հետո՝ մեկամսյա ժամկետում, օբյեկտիվ և ամբողջական եզրակացություն տալ իրեն առաջադրված հարցերի վերաբերյալ։ Փորձագետի պատճառաբանված միջնորդությամբ նշված ժամկետը հարկադիր կատարողի որոշմամբ կարող է յուրաքանչյուր անգամ երկարաձգվել մինչև մեկ ամիս ժամկետով.
5. Փորձագետը պարտավոր է հրաժարվել փորձաքննություն կատարելուց, իսկ հարկադիր կատարողը՝ դադարեցնել փորձաքննությունը, եթե փորձագետը՝
    1) չունի անհրաժեշտ գիտելիքներ կամ հմտություններ.
    2) շահագրգռված է կատարողական վարույթով․ 3) անաչառ չէ կատարողական վարույթի մասնակիցների նկատմամբ.
6. Փորձագետը պարտավոր է եզրակացության հետ գրավոր հայտարարություն տալ կատարողական վարույթով իր շահագրգռվածության բացակայության, վարույթի մասնակիցների հանդեպ իր անաչառության, ինչպես նաև կեղծ եզրակացություն տալու համար քրեական պատասխանատվության մասին տեղյակ լինելու վերաբերյալ.
7. Փորձագետի եզրակացության պարզ կամ ամբողջական չլինելու դեպքում հարկադիր կատարողը կարող է նշանակել լրացուցիչ փորձաքննություն՝ դրա կատարումը հանձնարարելով միևնույն կամ մեկ այլ փորձագետի։
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ

article  14

8. Հարկադիր կատարողը կարող է միևնույն հարցերի վերաբերյալ նշանակել կրկնակի փորձաքննություն, եթե փորձաքննությունը չի ավարտվել սույն հոդվածի 5-րդ մասով նախատեսված հիմքերով, կամ այդ հիմքերն ի հայտ են եկել փորձաքննության ավարտից հետո, կամ առկա են հիմնավոր կասկածներ փորձագետի եզրակացության հիմնավորվածության վերաբերյալ։ Կրկնակի փորձաքննության կատարումը հանձնարարվում է այլ փորձագետի։