FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 5

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՌԻԵԼԹՈՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  18

Ռիելթորի որակավորման վկայականի գործողության կասեցումը և դադարեցումը.
1. Ռիելթորի որակավորման վկայականի գործողությունը կասեցվում է`
    1) ռիելթորական ծառայությունների մատուցման պայմանագրի կնքումից հետո՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում, սույն օրենքով սահմանված՝ մուտքագրման ենթակա պայմանագրերը, տեղեկությունները միասնական տեղեկատվական համակարգ չմուտքագրվելու կամ միասնական տեղեկատվական համակարգ ռիելթորի մուտքագրած պայմանագրերի, տվյալների փոփոխությունների դեպքում հինգ աշխատանքային օրվա ընթացքում չթարմացվելու և չճշգրտվելու, ինչպես նաև վարձակալության այլևս չտրամադրվող կամ վաճառքից հանված անշարժ գույքի վերաբերյալ միասնական տեղեկատվական համակարգ մուտքագրված բոլոր տվյալները չհեռացվելու դեպքում.
    2) մեկ օրացուցային տարվա ընթացքում ռիելթորի իրականացրած գործունեության ընթացքում մեկ անգամ վնասի պատճառման կամ սույն օրենքով սահմանված դեպքերում՝ ապահովագրական հատուցման գումարի վճարման մեկ դեպքում.
    3) մեկ օրացուցային տարվա ընթացքում սույն օրենքով և ռիելթորական գործունեությունը կարգավորող ենթաօրենսդրական ակտերով սահմանված պահանջները մեկ անգամ խախտվելու դեպքում.
    4) պետական ծառայության, համայնքային ծառայության մեջ լինելու ողջ ժամկետի ընթացքում, ինչպես նաև հանրային պաշտոնում ընտրվելու կամ նշանակվելու դեպքում` իր լիազորությունների ժամկետով.
2. Որակավորման վկայականի գործողությունը դադարեցվում է`
    1) որակավորման վկայական ստանալու համար ներկայացված փաստաթղթերում կեղծ կամ խեղաթյուրված տեղեկատվություն հայտնաբերվելու դեպքում.
    2) եթե առկա է ռիելթորին անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչելու կամ ռիելթորական, անշարժ գույքի կառավարման գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելու վերաբերյալ օրինական ուժի մեջ մտած դատական ակտ.
    3) ռիելթորի մահվան կամ նրան մահացած ճանաչելու մասին դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելու դեպքում.
    4) ռիելթորի սեփական դիմումի համաձայն.
    5) մեկ օրացուցային տարվա ընթացքում ռիելթորի իրականացրած գործունեության ընթացքում երկու և ավելի դեպքում վնասի պատճառման և կամ սույն օրենքով սահմանված դեպքերում՝ ապահովագրական հատուցման գումարի վճարման դեպքում.
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՌԻԵԼԹՈՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  18

6) որակավորման վկայականի ժամկետը լրանալու դեպքում: Սույն կետի իմաստով որակավորման վկայականի ժամկետը լրանալու ուժով որակավորման վկայականը համարվում է դադարած՝ սույն օրենքի 17-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված առանձնահատկությունների հաշվառմամբ.
    7) մեկ օրացուցային տարվա ընթացքում սույն օրենքով և ռիելթորական գործունեությունը կարգավորող ենթաօրենսդրական ակտերով սահմանված պահանջները մեկից ավելի անգամ խախտելու պարագայում.
    8) ռիելթորական ծառայությունների մատուցման պայմանագրի կնքումից հետո՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում, սույն օրենքով սահմանված՝ մուտքագրման ենթակա պայմանագրերը, տեղեկությունները միասնական տեղեկատվական համակարգ մեկից ավելի անգամ չմուտքագրվելու դեպքում.
    9) առանց ռիելթորական ծառայությունների մատուցման պայմանագրի կնքման ռիելթորական ծառայություններ մատուցելու դեպքում.
    10) սույն օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով սահմանված պարտականությունների չկատարման դեպքում.
    11) սույն օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված որակավորման հանձնաժողովի նիստերին երկու անգամ անհարգելի պատճառով ներկայություն չապահովելու դեպքում: Որակավորման հանձնաժողովի նիստերին ներկայություն չապահովելը համարվում է հարգելի, եթե ռիելթորը հիմնավորում է, որ գտնվում է Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս, զինվորական ծառայության մեջ, ստացիոնար բուժման մեջ, ինչպես նաև հանձնաժողովի նիստերին ներկայությունը չի կարողացել ապահովել իրենից անկախ այլ անհաղթահարելի պատճառներով.
3. Որակավորման վկայականի գործողությունը կասեցվում է մեկամսյա ժամկետով մասնագիտական հանձնաժողովի տված եզրակացության հիման վրա լիազոր մարմնի ղեկավարի կողմից որակավորման վկայականի գործողությունը կասեցնելու միջոցով.
4. Սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և 2-րդ մասի 9-րդ կետով սահմանված դեպքերում կիրառվում է նաև Հայաստանի Հանրապետության վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքով սահմանված վարչական տույժ:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՌԻԵԼԹՈՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  18

5. Որակավորման վկայականի գործողությունը դադարեցվում է մասնագիտական հանձնաժողովի տված եզրակացության հիման վրա լիազոր մարմնի ղեկավարի կողմից որակավորման վկայականն ուժը կորցրած ճանաչվելու միջոցով, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 3-րդ, 6-րդ կետերով սահմանված դեպքերի.
6. Որակավորման վկայականը կասեցնելու կամ ուժը կորցրած ճանաչելու մասին լիազոր մարմնի որոշումը կարող է օրենքով սահմանված ժամկետում բողոքարկվել դատական կարգով: Բողոքարկումը չի կասեցնում վարչական ակտի գործողությունը՝ վերջինիս անհապաղ կատարման ենթակա լինելու հիմքով.
7. Սույն հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հիմքով որակավորման վկայականի գործողությունը համարվում է դադարեցված ռիելթորին անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչելու կամ ռիելթորական, անշարժ գույքի կառավարման գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելու վերաբերյալ դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելու օրվանից.
8. Սույն հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով նախատեսված հիմքով որակավորման վկայականի գործողությունը համարվում է դադարեցված ռիելթորի մահվան կամ նրան մահացած ճանաչելու մասին դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելու օրվանից.
9. Սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված կասեցման հիմքերով և 2-րդ մասի 5-րդ և 7-րդ կետերով նախատեսված դադարեցման հիմքերով վարչական վարույթի հարուցման հիմք են ֆիզիկական և իրավաբանական անձանց դիմումները:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՌԻԵԼԹՈՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  18

10. Լիազոր մարմնի կողմից որակավորման վկայականի գործողությունը կասեցնելու կամ դադարեցնելու մասին որոշումը (այն ստորագրելու լիազորություն ունեցող անձի էլեկտրոնային ստորագրությամբ վավերացված կամ տեսաներածված տարբերակը) այն կայացնելու օրվան հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում էլեկտրոնային եղանակով՝ միասնական տեղեկատվական համակարգի միջոցով, ուղարկվում է ռիելթորին (այդ թվում՝ անհատ ձեռնարկատեր հանդիսացող), այն ռիելթորական կազմակերպություն, որտեղ աշխատում կամ ծառայություն է մատուցում նա, իսկ գործարքի առարկա հանդիսացող անշարժ գույքի սեփականատիրոջը և ռիելթորական ծառայությունների շրջանակում առկա բոլոր սուբյեկտներին՝ էլեկտրոնային փոստի, իսկ դրա բացակայության դեպքում՝ փոստային ծառայության միջոցով: Որակավորված անձը համարվում է որոշման մասին պատշաճ ծանուցված այն միասնական տեղեկատվական համակարգում տեղադրելու օրվան հաջորդող երրորդ աշխատանքային օրը: Որոշումն ուժի մեջ է մտնում միասնական տեղեկատվական համակարգում տեղադրելու օրվան հաջորդող չորրորդ աշխատանքային օրվանից: Որակավորված անձը պարտավոր է ինքնուրույն ձեռնարկել միջոցներ միասնական տեղեկատվական համակարգից տեղեկություններ ստանալու համար և լիազոր մարմնին անհապաղ գրավոր տեղեկացնել միասնական տեղեկատվական համակարգից նման տեղեկություններն իրենից անկախ պատճառներով ստանալու անհնարինության մասին: Նման տեղեկություն ստանալու դեպքում երեք աշխատանքային օրվա ընթացքում լիազոր մարմինը համապատասխան որոշումը էլեկտրոնային փոստի, իսկ դրա բացակայության դեպքում փոստային ծառայության միջոցով ուղարկում է որակավորված անձին: Որակավորման վկայականի գործողության կասեցման կամ դադարեցման մասին լիազոր մարմնի որոշումն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող աշխատանքային օրը լիազոր մարմինը ռիելթորների (այդ թվում՝ անհատ ձեռնարկատեր հանդիսացող) և անշարժ գույքի կառավարիչների (այդ թվում՝ անհատ ձեռնարկատեր հանդիսացող) անվանացանկերում կատարում է համապատասխան նշում:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՌԻԵԼԹՈՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  18

11. Սույն հոդվածի 2-րդ մասի 1-ին, 5-րդ և 7-9-րդ կետերով նախատեսված հիմքերով որակավորման վկայականի գործողության դադարեցման դեպքում անձն իրավունք չունի որակավորման նոր վկայական ստանալու համար դիմելու որակավորման վկայականի գործողությունը դադարեցվելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում.
12. Որակավորման վկայականի գործողության դադարեցումը հիմք չէ օտարված, վարձակալության կամ կառավարման հանձնված անշարժ գույքի նկատմամբ երրորդ անձանց իրավունքների դադարման համար: