Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՊԵՏԱԿԱՆ ԳԱՂՏՆԻՔԻ ՄԱՍԻՆ article 10 Տեղեկությունները պետական գաղտնիքի շարքին դասելը. 1. Տեղեկությունները պետական գաղտնիքի շարքին դասվում են ըստ դրանց բնագավառի կամ գերատեսչական պատկանելության. 2. Տեղեկությունների գաղտնագրման բնագավառում միասնական պետական քաղաքականություն իրականացնելու նպատակով Կառավարությունը հաստատում է Հայաստանի Հանրապետության պետական գաղտնիքի շարքին դասվող տեղեկությունների ցանկը՝ ըստ գերատեսչական պատկանելության. 3. Գաղտնագրման ենթակա տեղեկությունների ընդլայնված գերատեսչական ցանկերում նշվում է նաև դրանցում ներառված տեղեկություններից յուրաքանչյուրի գաղտնիության աստիճանը: Գաղտնագրման ենթակա տեղեկությունների ընդլայնված գերատեսչական ցանկերի և դրանցում կատարվող փոփոխությունների ու լրացումների նախագծերը ներկայացվում են լիազոր մարմնի համաձայնեցմանը: Լիազոր մարմինը 15 աշխատանքային օրվա ընթացքում տալիս է իր համաձայնությունը նախագծերը հաստատելու վերաբերյալ կամ իր առարկություններն է ներկայացնում դրանք լրամշակելու համար: Գերատեսչական ցանկերի և դրանցում կատարվող փոփոխությունների ու լրացումների՝ լիազոր մարմնի դիտողությունների հիման վրա լրամշակված նախագծերը հինգ աշխատանքային օրվա ընթացքում կրկին ուղարկվում են լիազոր մարմնի համաձայնեցմանը: Գաղտնագրման ենթակա տեղեկությունների ընդլայնված գերատեսչական ցանկերի և դրանցում կատարվող փոփոխությունների ու լրացումների նախագծերը հաստատում են պետական մարմինների համապատասխան պաշտոնատար անձինք: Գաղտնագրման ենթակա տեղեկությունների ընդլայնված գերատեսչական ցանկերի, դրանցում կատարված փոփոխությունների և լրացումների մեկ օրինակն ուղարկվում է լիազոր մարմին: 4․ Գաղտնագրման ենթակա տեղեկությունների ընդլայնված գերատեսչական ցանկերը չեն գաղտնագրվում և ենթակա են հրապարակման, բացառությամբ այն դեպքերի, երբ դրանցում ընդգրկվող կոնկրետ տեղեկության վերտառությունը (անվանումը) ինքնին ամրագրման փաստի ուժով կարող է լինել պետական գաղտնիք: Այդպիսի տեղեկությունների գաղտնագրումն իրականացվում է սույն օրենքով սահմանված կարգով: |