FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԳԻՐՔ

article  22

Կարգապահական տույժի նպատակները.
1. Կարգապահական տույժը համարվում է պատասխանատվության միջոց և կիրառվում է` նպատակ ունենալով իրավախախտում կատարած անձին դաստիարակել զինվորական ծառայության կանոնագրքերի ու այլ օրենքների պահանջները պահպանելու, համակեցության կանոնները հարգելու ոգով, ինչպես նաև կանխել ինչպես իր իսկ` իրավախախտի, այնպես էլ այլ անձի կողմից նոր իրավախախտումների կատարումը.
2. Զինծառայողի կողմից կարգապահական խախտում թույլ տալու դեպքում հրամանատարը (պետը) պարտավոր է հիշեցնել զինծառայողի պարտականություններն ու զինվորական պարտքը և կիրառել կարգապահական տույժ: Ընդ որում, կարգապահական տույժը, որպես կարգապահության ամրապնդման ու դաստիարակման միջոց, պետք է համապատասխանի կարգապահական խախտման ծանրությանը և զինծառայողի մեղքի աստիճանին: