FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՆԱՍՆԱԲՈՒԺՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  24

Կենդանական ծագման հումքին և մթերքին ներկայացվող պահանջները.
1. Կենդանական ծագման հումքի և մթերքի արտադրության, վերամշակման, պահման, փոխադրման, առևտրի կամ իրացման, օգտահանման և ոչնչացման գործընթացները պետք է համապատասխանեն`
    1) կենդանական ծագման սննդամթերքի հիգիենային ներկայացվող ընդհանուր և հատուկ պահանջներին, որոնք հաստատում է Կառավարությունը.
    2) բնակչության կողմից սպառման համար չնախատեսված կենդանական ծագման արտադրանքին ներկայացվող պահանջներին, որոնք հաստատում է Կառավարությունը.
    3) սույն օրենքի, «Սննդամթերքի անվտանգության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և իրավական այլ ակտերի պահանջներին.
2. Մարդկանց կողմից սպառման համար նախատեսված կենդանական ծագման հումքը և մթերքը պետք է ստացվեն այն կենդանիներից, որոնք`
    1) ենթարկվել են անասնաբուժական հետազոտման և նախասպանդային և հետսպանդային զննման.
    2) ծագում են անասնահամաճարակային տեսակետից ապահով վայրերի տնտեսություններից.
    3) կենդանիների կարանտինային և հատուկ վտանգավոր վարակիչ հիվանդությունների դեպքերի կամ դրանց կասկածների հետևանքով արգելքներ կամ սահմանափակումներ չկան.
3. Մարդկանց կողմից սպառման ենթակա կենդանական ծագման հումքի և մթերքի արտադրությունը, վերամշակումը, վաճառքն իրականացնում են սույն օրենքով սահմանված կարգով լիազոր մարմնում հաշվառված անձինք.
4. Կենդանական ծագման կողմնակի արտադրանքից ստացված` մարդկանց կողմից սպառման ոչ ենթակա կենդանական ծագման հումքի և մթերքի արտադրությունը, վաճառքը և շուկայում տեղակայումն իրականացվում են սույն օրենքով սահմանված կարգով լիազոր մարմնում հաշվառված հաստատություններում: