Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 40 Փորձագետի եզրակացությունը. 1. Փորձագետի եզրակացությունը կազմվում է գրավոր։ Այն բովանդակում է` 1) նշում՝ հետազոտության կատարման վայրի և ժամանակի մասին. 2) նշում՝ կիրառված մեթոդների մասին. 3) կատարված հետազոտությունների մանրամասն նկարագրությունը. 4) հետազոտություններից արված հետևությունները. 5) առաջադրված հարցերի հիմնավորված պատասխանները. 2. Եթե փորձագետը փորձաքննություն կատարելիս պարզում է գործի համար նշանակություն ունեցող այնպիսի հանգամանքներ, որոնց կապակցությամբ նրան հարցեր չեն առաջադրվել, ապա նա իրավունք ունի այդ հանգամանքների վերաբերյալ հետևություններն արտացոլելու իր եզրակացությունում. 3. Փորձագետի եզրակացությունը հրապարակվում է, հետազոտվում դատական նիստում և գնահատվում մյուս ապացույցների հետ. 4. Դատարանը կարող է որոշում կայացնել գրավոր եզրակացություն ներկայացրած փորձագետին դրա վերաբերյալ ցուցմունք տալու նպատակով դատարան հրավիրելու վերաբերյալ, եթե դա անհրաժեշտ է գործի առանձին հանգամանքներ պարզելու համար։ Փորձագետի ցուցմունք տալու նկատմամբ կիրառվում են վկայի ցուցմունք տալուն վերաբերող կանոնները. 5. Դատավարության մասնակիցներն իրավունք ունեն փորձագետներին հարցեր տալու նրանց վարկարժանությունը պարզելու համար. 6. Փորձագիտական եզրակացության պարզ կամ ամբողջական չլինելու դեպքերում դատարանը կարող է նշանակել լրացուցիչ փորձաքննություն` դրա կատարումը հանձնարարելով միևնույն կամ մեկ այլ փորձագետի (մասնագիտացված փորձագիտական հաստատության). 7. Եթե դատարանը կասկածներ ունի փորձագիտական եզրակացության արժանահավատության կամ հիմնավորվածության վերաբերյալ, կամ առկա են հակասություններ մի քանի փորձագետների եզրակացություններում, ապա դատարանը միևնույն հարցերի վերաբերյալ կարող է նշանակել կրկնակի փորձաքննություն, որի կատարումը հանձնարարվում է մեկ այլ փորձագետի (փորձագետների, մասնագիտացված փորձագիտական հաստատության). 8. Լրացուցիչ կամ կրկնակի փորձաքննությունը նշանակվում է դատարանի որոշմամբ, որում շարադրվում են նաև դատարանի պատճառաբանությունները` նախկինում ներկայացված փորձագիտական եզրակացությունների հետ նրա անհամաձայնության վերաբերյալ։ |