FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  60

Փորձագետի իրավունքները և պարտականությունները.
1. Փորձագետն իրավունք ունի՝
    1) եզրակացություն տալու համար վարույթն իրականացնող մարմնից պահանջելու անհրաժեշտ օբյեկտներ, նմուշներ և այլ նյութեր.
    2) եզրակացություն կամ կարծիք տալու համար վարույթն իրականացնող մարմնի թույլտվությամբ ծանոթանալու վարույթի վերաբերելի նյութերին և դրանցից դուրս գրելու անհրաժեշտ տեղեկություններ, իր պարտականությունները պատշաճ կատարելու համար հարցեր տալու մեղադրյալին, տուժողին, վկային.
    3) մասնակցելու վարութային գործողություններին, որքանով դրանք վերաբերում են փորձաքննության առարկային և անհրաժեշտ են եզրակացություն տալու համար.
    4) դատարանի և վարույթի մասնակիցների ուշադրությունը հրավիրելու այն հանգամանքների վրա, որոնք կապված են փորձաքննության առարկայի և փորձագետին առաջադրվող հարցերի ձևակերպման հետ.
    5) ծանոթանալու իր մասնակցությամբ կատարված ապացուցողական կամ վարութային այլ գործողության արձանագրությանը, ինչպես նաև համապատասխան մասով՝ դատական նիստի արձանագրությանը և իր հաղորդած տեղեկությունների կամ գործողությունների գրառումների լրիվության և ճշտության հետ կապված ներկայացնելու դիտողություններ.
    6) վարույթն իրականացնող մարմնի կողմից ներգրավված լինելու դեպքում յուրաքանչյուր անգամ ստանալու ապացուցողական կամ վարութային այլ գործողությանը մասնակցելու համար կատարած ծախսերի հատուցում.
    7) ապացուցողական և վարութային այլ գործողությունների կատարմանը մասնակցելիս համապատասխան գործողությունը կատարող անձի թույլտվությամբ ծանոթանալու վարույթի նյութերին և հարցեր տալու ներկաներին.
    8) ապացուցողական և վարութային այլ գործողությունների կատարմանը մասնակցելիս ներկաների ուշադրությունը հրավիրելու այն հանգամանքների վրա, որոնք մտնում են իր մասնագիտական իրավասության մեջ.
    9) ապացուցողական և վարութային այլ գործողությունների կատարմանը մասնակցելիս առարկաներ և փաստաթղթեր հայտնաբերելու, ամրապնդելու և վերցնելու, տեխնիկական միջոցներ կիրառելու վերաբերյալ հարցերով անելու հայտարարություններ.
    10) իրականացնելու սույն օրենսգրքով իրեն վերապահված այլ իրավունքներ.
2. Փորձագետը պարտավոր է՝
ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  60

1) վարույթն իրականացնող մարմնին և իրեն դիմած անձին ներկայացնել իր մասնագիտական ձեռնահասությունը հաստատող փաստաթղթերը.
    2) իրեն առաջադրված հարցերով տալ հիմնավոր և անաչառ եզրակացություն կամ կարծիք, տալ ցուցմունք.
    3) ձեռնպահ մնալ առաջադրված հարցերին պատասխանելուց, եթե դրանք դուրս են իր հատուկ գիտելիքների կամ հմտությունների շրջանակից, կամ ներկայացված նյութերը բավարար չեն այդ հարցերին պատասխանելու համար.
    4) եզրակացություն կամ կարծիք տալ ոչ միայն առաջադրված հարցերով, այլև իր իրավասության շրջանակի մեջ մտնող և հետազոտության կատարման ընթացքում ի հայտ եկած հանգամանքներով.
    5) իրեն ներգրաված մարմնի կամ անձի պահանջով ներկայացնել հետազոտության կատարման ծախսերի նախահաշիվ և կատարած ծախսերի մասին հաշվետվություն.
    6) ներկայանալ վարույթն իրականացնող մարմնի հրավերով.
    7) վարույթն իրականացնող մարմնի, ինչպես նաև կողմերի պահանջով դատական նիստի ժամանակ տեղեկություններ հայտնել իր մասնագիտական ձեռնահասության և վարույթին ներգրավված անձանց հետ հարաբերությունների մասին.
    8) ապացուցողական կամ վարութային այլ գործողությանը մասնակցելիս չլքել նշված գործողության կատարման վայրն առանց այն կատարող անձի թույլտվության, իսկ դատական նիստի դահլիճը՝ առանց նախագահողի թույլտվության.
    9) առանց վարույթն իրականացնող մարմնի թույլտվության չհրապարակել իր մասնակցությամբ կատարված ապացուցողական կամ վարութային այլ գործողության, ինչպես նաև դռնփակ դատական նիստի ընթացքում իրեն հայտնի դարձած տեղեկությունները․ 10) ենթարկվել վարույթն իրականացնող մարմնի կարգադրություններին և դատական նիստի կարգին: