Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՌԱԶՄԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐԻ ՄԱՍԻՆ article 19 Մատակարարվող ռազմական ապրանքների գների պետական կարգավորման մեթոդները. 1. Ռազմական ապրանքի և գույքի գնի պետական կարգավորումն իրականացվում է` 1) մրցույթի միջոցով՝ ռազմական կարիքների համար պետական պատվերի տեղադրման սկզբնական (առավելագույն) գնի որոշման կանոնակարգով. 2) ռազմական կարիքների պետական պատվերի ձևավորման համար ապրանքի գնի հաշվարկի մեթոդական ուղեցույցի ներդրմամբ և կիրառմամբ. 5) շահույթի չափերի որոշմամբ՝ հաշվի առնելով ռազմական կարիքների պետական պատվերի կատարման համար գլխավոր կատարողին (կատարողին) անհրաժեշտ արտադրական հզորությունների պահպանման ու զարգացման միջոցները, ինչպես նաև ռազմական կարիքների համար պետական պատվերի կատարման նպատակով պետության ցուցաբերած ֆինանսական աջակցությունը. 7) ռազմական ապրանքների և գույքի գնի պետական հաշվառմամբ. 8) ռազմական կարիքների համար պետական պատվերի ձևավորման, տեղադրման և կատարման ժամանակ ապրանքի գնի նկատմամբ պետական հսկողության իրականացմամբ. 9) գլխավոր կատարողի (կատարողի) կողմից յուրաքանչյուր պետական պայմանագրի (պայմանագրի) ֆինանսատնտեսական արդյունքի առանձին հաշվառմամբ: |