Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 10 Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ապահովման, խթանման և պաշտպանության ոլորտում Կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի լիազորությունները. 1. Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ապահովման, խթանման և պաշտպանության ոլորտում Կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն է: Լիազոր մարմինը՝ 1) իր իրավասությունների շրջանակներում մշակում և իրականացնում է Կառավարության՝ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ապահովման, խթանման և պաշտպանության քաղաքականությունը. 2) մշակում է համալիր ծրագրի նախագիծը և սահմանված կարգով ներկայացնում Կառավարության հաստատմանը, համագործակցում է հաշմանդամություն ունեցող անձանց ծառայություններ մատուցող, հաշմանդամություն ունեցող անձանց ներկայացնող հասարակական կազմակերպությունների, սույն օրենքի 4-րդ հոդվածի 3-րդ մասի 6-րդ կետում նշված այլ կազմակերպությունների և ֆիզիկական անձանց, ինչպես նաև աջակցող ցանցի հետ. 3) կազմակերպում է հաշմանդամություն ունեցող անձանց հետ աշխատող սոցիալական ոլորտի մասնագետների ուսուցման, վերապատրաստման և վերաորակավորման, այդ թվում՝ զբոսաշրջային ծառայություն մատուցող անձի աշխատողների վերապատրաստման գործընթացը, հաստատում է կարգն ու պայմանները. 3.1) մասնակցում է այլ ոլորտներում համապատասխան մասնագետների ուսուցման, վերապատրաստման և վերաորակավորման գործընթացին. 4) իր իրավասությունների շրջանակներում աջակցում է հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների իրականացման հետ կապված խոչընդոտների վերացմանն ուղղված հետազոտությունների իրականացմանը. 5) հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության և սոցիալական ներառման, ինչպես նաև աջակցող միջոցների տրամադրման վերաբերյալ մշակում և հաստատում է մեթոդական ուղեցույցներ (այդ թվում` զբոսաշրջային ծառայությունները մատչելի դարձնելու նպատակով)՝ ըստ անհրաժեշտության. 5.1) հաստատում է կազմակերպությունների հետ կնքվող՝ աջակցող միջոցներ տրամադրելու կամ վերանորոգելու մասին պայմանագիրը, կազմակերպությունների որակավորման կարգը և պայմանները, ստեղծում է որակավորման հանձնաժողով և հաստատում դրա կազմը, սահմանում է աջակցող միջոցների պետական հավաստագրերի, ինչպես նաև առանց պետական հավաստագրի տրամադրվող՝ աջակցող միջոցների տրամադրման և վերանորոգման նվազագույն պահանջները. |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 10 6) զանգվածային լրատվության միջոցներով պարբերաբար հրապարակում է մատչելի տեղեկատվություն հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների իրականացման հետ կապված խոչընդոտների, դրանց կարգավորմանն ուղղված ծառայությունների և հաստատությունների վերաբերյալ, պաշտոնական կայքէջում հրապարակում է հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառմանն ուղղված ծրագրերի, միջոցառումների մասին տեղեկատվություն. 7) իրականացնում է սույն օրենքով և օրենքներով սահմանված այլ լիազորություններ. 2. Սույն հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված զբոսաշրջային ծառայություն մատուցող անձի աշխատողների վերապատրաստման կարգն ու պայմանները սահմանում են լիազոր մարմինը և զբոսաշրջության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմինը՝ համատեղ հրամանով. 3. Սույն հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով սահմանված զբոսաշրջային ծառայությունները մատչելի դարձնելու նպատակով մեթոդական ուղեցույցները հաստատում են լիազոր մարմինը և զբոսաշրջության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմինը՝ համատեղ հրամանով։ |