FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  6

Կազմակերպության անվանումը, խորհրդանիշները և գտնվելու վայրը.
1. Կազմակերպությունն ունի իր անվանումը, կարող է ունենալ նաև կրճատ անվանում (անվանման հապավում) և խորհրդանիշներ.
2. Կազմակերպության անվանումը պետք է հայերենով պարունակի տարբերակող նշանակության հատուկ կամ հասարակ անուն, ինչպես նաև «հասարակական կազմակերպություն» բառերը.
3. Կազմակերպությունը կարող է ունենալ նաև օտար լեզվով անվանում.
4. Եթե օրենքով նախատեսված է բառեր և անվանումներ օգտագործելու համար արտոնագրի, թույլտվության կամ այլ հիմքերի առկայություն, ապա Կազմակերպության անվանումը կամ կրճատ անվանումը (անվանման հապավումը) կարող է այդպիսի բառեր և անվանումներ պարունակել արտոնագրի, թույլտվության կամ այլ հիմքերի առկայության դեպքում.
5. Արգելվում է կազմակերպության այնպիսի անվանման, կրճատ անվանման (անվանման հապավումը) կամ խորհրդանիշի օգտագործում, որը նույնական է այլ հասարակական կազմակերպության, ներառյալ՝ գրանցմանը նախորդող վերջին մեկ տարվա ընթացքում լուծարված իրավաբանական անձանց անվանումներին, պետական կառավարման կամ տեղական ինքնակառավարման մարմինների անվանումներին և խորհրդանիշներին.
6. Արգելվում է Հայաստանի Հանրապետության կամ այլ պետության խորհրդանիշների օգտագործումը որպես Կազմակերպության խորհրդանիշ կամ խորհրդանիշի մաս.
7. Կազմակերպության անվանումն այլ անձի կողմից ապօրինի օգտագործելու, այդ թվում՝ Կազմակերպության անվանմամբ իրավունքներ և պարտականություններ ձեռք բերելու դեպքերում Կազմակերպությունն իր իրավունքները կարող է պաշտպանել դատական կարգով.
8. Կազմակերպության գտնվելու վայրը իրավաբանական անձանց պետական գրանցամատյանում օրենքով սահմանված կարգով գրանցված՝ Կազմակերպության գտնվելու վայրն է: