FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ ԵՎ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՊԱՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ

article  17

ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ և ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԿԱՊՆ ԸՆՏԱՆԻՔԻ ՈՒ ԱՐՏԱՔԻՆ ԱՇԽԱՐՀԻ ՀԵՏ. Ձերբակալվածներին պահելու վայրի և կալանավորվածներին պահելու վայրի վարչակազմերը ձերբակալված և կալանավորված անձանց կապն ընտանիքի և արտաքին աշխարհի հետ ապահովելու համար ստեղծում են համապատասխան պայմաններ: Այդ նպատակով ստեղծվում են տեսակցությունների սենյակներ, կապի հնարավոր միջոցների հանգույցներ, լրատվական միջոցներից օգտվելու հնարավոր պայմաններ: Ձերբակալված անձանց հեռախոսային խոսակցությունները կարող են սահմանափակվել հսկող դատախազի հաստատած՝ քննիչի որոշմամբ, եթե առկա են հիմնավոր պատճառներ, որ այդ իրավունքի իրականացումը կարող է խոչընդոտել ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության կանխումը կամ խափանումը կամ հանգեցնել ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության բացահայտման համար անհրաժեշտ ապացույցների ոչնչացման կամ վնասման: Այդ մասին քրեական վարույթն իրականացնող մարմինը գրավոր իրազեկում է ձերբակալված անձին, ինչպես նաև ձերբակալվածներին պահելու վայրի վարչակազմին: Կալանավորված անձանց հեռախոսային խոսակցությունները կարող են սահմանափակվել միայն Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով կայացված դատարանի որոշմամբ, որի մասին քրեական վարույթն իրականացնող մարմինը գրավոր իրազեկում է ձերբակալվածներին պահելու վայրի կամ կալանավորվածներին պահելու վայրի վարչակազմին: Նամակագրությունն իրականացվում է կալանավորվածներին պահելու վայրի վարչակազմի միջոցով և, առանց նամակագրության բովանդակությանը ծանոթանալու, ենթակա է արտաքին զննման` արգելված առարկաների կամ նյութերի փոխանցումը բացառելու նպատակով: Նամակագրության գրաքննություն կարող է իրականացվել միայն դատարանի որոշմամբ: Գրաքննությունը կատարում է քրեական վարույթն իրականացնող մարմինը: Կալանավորված անձի նամակագրությունը կարող է սահմանափակվել միայն Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով կայացված՝ դատարանի որոշմամբ, որի մասին քրեական վարույթն իրականացնող մարմինը գրավոր իրազեկում է կալանավորվածներին պահելու վայրի վարչակազմին:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ ԵՎ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՊԱՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ

article  17

Կալանավորվածներին պահելու վայրի վարչակազմն ստեղծում է համապատասխան պայմաններ` թերթերից, ամսագրերից և այլ գրականությունից օգտվելու համար: Կալանավորվածներին պահելու վայրի խցերը ապահովվում են ռադիոընդունիչներով, այնտեղ կարող են տեղադրվել հեռուստացույցներ: Կալանավորված անձանց մերձավոր ազգականի մահվան կամ կյանքին սպառնացող ծանր հիվանդության, կալանավորված անձին կամ նրա ընտանիքին զգալի նյութական վնաս պատճառած տարերային աղետի դեպքում կարող են տրամադրվել կարճաժամկետ մեկնումներ: Կալանավորված անչափահաս անձին կարճաժամկետ մեկնումներ տրամադրվում են միայն ազգականների կամ այլ անձանց ուղեկցությամբ: Կարճաժամկետ մեկնումներ կարող են տրամադրվել մինչև յոթ օր տևողությամբ` չհաշված մեկնման և վերադարձի համար անհրաժեշտ ժամանակը: Կարճաժամկետ մեկնումներ տրամադրվում են քրեական վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ: Կարճաժամկետ մեկնում տրամադրելու դիմումը քննարկվում է մեկ օրվա ընթացքում: Կարճաժամկետ մեկնման մեջ գտնվելու ժամանակը հաշվվում է կալանքի տակ պահելու ժամկետի մեջ: Կարճաժամկետ մեկնման հետ կապված ծախսերը հոգում է կալանավորված անձը: