FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ

article  18

Լիցենզիայի ներդիրները.
1. Մասնագիտական որակավորման պահանջներ նախատեսող գործունեության տեսակների համար անձանց լիցենզիաներ տրամադրելիս լիցենզավորման կարգերով կարող են նախատեսվել այդ աշխատանքներն իրականացնող պատասխանատու անձանց լիցենզիայի ներդիրների տրամադրում, որը հաստատում է նրանց գիտելիքների համապատասխանությունը սահմանված պահանջներին.
2. Տեխնիկական պահանջներ և պայմաններ նախատեսող գործունեության տեսակների համար լիցենզիա տրամադրելիս լիցենզավորման կարգերով կարող է նախատեսվել սարքավորումների կամ տեխնիկական միջոցների առանձին տեսակների համար լիցենզիայի ներդիրների տրամադրում, որը հաստատում է դրանց համապատասխանությունը սահմանված տեխնիկական պահանջներին և պայմաններին.
2.1. Լիցենզավորման կարգերով լիցենզիայի ներդիրների տրամադրում կարող է նախատեսվել նաև այդ կարգերով սահմանված այլ պահանջների ու պայմանների համապատասխանության համար.
3. Լիցենզիայի ներդիրների գործողության ժամկետը չի կարող գերազանցել լիցենզիայի գործողության ժամկետը: