FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿԱՄԱՎՈՐ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՄԱՍԻՆ

article  15

Կամավոր աշխատանքի մասին պայմանագրի բովանդակությունը.
1. Կամավոր աշխատանքի մասին պայմանագրում նշվում են՝
    1) պայմանագիրը կնքելու տարին, ամիսը, ամսաթիվը,
    2) պայմանագիր կնքող Կազմակերպության անվանումը, գտնվելու վայրը,
    3) կամավորի անունը, ազգանունը, հայրանունը, ծննդյան տարին, ամիսը, ամսաթիվը, բնակության կամ հաշվառման հասցեն,
    4) կամավորի անձը հաստատող փաստաթղթի վավերապայմանները, հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չունենալու մասին տեղեկանքի համարը,
    5) կամավոր աշխատանքի անվանումը կամ գործառույթները կամ նկարագրությունը,
    6) կողմերի համաձայնությամբ ապահովագրություն նախատեսվելու դեպքում՝ կամավորին կամավոր աշխատանքի հետ կապված դժբախտ դեպքերից, մասնագիտական հիվանդություններից ապահովագրելու կամ նրա քաղաքացիական պատասխանատվության (երրորդ անձանց վնաս պատճառելու կամ այլ ռիսկի հետ կապված) ապահովագրության կարգը և պայմանները,
    7) կամավոր աշխատանքը կատարելու կարգն ու պայմանները,
    8) սույն օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով սահմանված դեպքում՝ կամավոր աշխատանք կատարելու համար խելամիտ հարմարեցումների վերաբերյալ կարգավորումները, դրանց իրականացման ժամկետները,
    9) պայմանագրի գործողության ժամկետը,
    10) Կազմակերպության անունից պայմանագիրն ստորագրող անձի պաշտոնը, անունը, ազգանունը, կամավորի անունը, ազգանունը և նրանց ստորագրությունները.
2. Կամավոր աշխատանքի մասին պայմանագրում կարող են ներառվել նաև սույն օրենքից բխող կամ սույն օրենքին չհակասող այլ պայմաններ: