Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 4
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 8 Համայնքային ծառայության դասային աստիճանները. 1. Համայնքային ծառայողներին շնորհվում են հետևյալ դասային աստիճանները. ա) համայնքային ծառայության գլխավոր պաշտոններ` - 1-ին ենթախմբի պաշտոն զբաղեցնող համայնքային ծառայողներին` Հայաստանի Հանրապետության համայնքային ծառայության 1-ին դասի խորհրդականի դասային աստիճան, - 2-րդ ենթախմբի պաշտոն զբաղեցնող համայնքային ծառայողներին` Հայաստանի Հանրապետության համայնքային ծառայության 2-րդ դասի խորհրդականի դասային աստիճան, ինչպես նաև ավելի բարձր` Հայաստանի Հանրապետության համայնքային ծառայության 1-ին դասի խորհրդականի դասային աստիճան, - 3-րդ ենթախմբի պաշտոն զբաղեցնող համայնքային ծառայողներին` Հայաստանի Հանրապետության համայնքային ծառայության 3-րդ դասի խորհրդականի դասային աստիճան, ինչպես նաև ավելի բարձր` Հայաստանի Հանրապետության համայնքային ծառայության 2-րդ դասի խորհրդականի դասային աստիճան. բ) համայնքային ծառայության առաջատար պաշտոններ` - 1-ին ենթախմբի պաշտոն զբաղեցնող համայնքային ծառայողներին` Հայաստանի Հանրապետության համայնքային ծառայության 1-ին դասի առաջատար ծառայողի դասային աստիճան, ինչպես նաև ավելի բարձր` Հայաստանի Հանրապետության համայնքային ծառայության 3-րդ դասի խորհրդականի դասային աստիճան, - 2-րդ ենթախմբի պաշտոն զբաղեցնող համայնքային ծառայողներին` Հայաստանի Հանրապետության համայնքային ծառայության 2-րդ դասի առաջատար ծառայողի դասային աստիճան, ինչպես նաև ավելի բարձր` Հայաստանի Հանրապետության համայնքային ծառայության 1-ին դասի առաջատար ծառայողի դասային աստիճան, - 3-րդ ենթախմբի պաշտոն զբաղեցնող համայնքային ծառայողներին` Հայաստանի Հանրապետության համայնքային ծառայության 3-րդ դասի առաջատար ծառայողի դասային աստիճան, ինչպես նաև ավելի բարձր` Հայաստանի Հանրապետության համայնքային ծառայության 2-րդ դասի առաջատար ծառայողի դասային աստիճան. գ) համայնքային ծառայության կրտսեր պաշտոններ` - 1-ին ենթախմբի պաշտոն զբաղեցնող համայնքային ծառայողներին` Հայաստանի Հանրապետության համայնքային ծառայության 1-ին դասի կրտսեր ծառայողի դասային աստիճան, ինչպես նաև ավելի բարձր` Հայաստանի Հանրապետության համայնքային ծառայության 3-րդ դասի առաջատար ծառայողի դասային աստիճան, |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 8 - 2-րդ ենթախմբի պաշտոն զբաղեցնող համայնքային ծառայողներին` Հայաստանի Հանրապետության համայնքային ծառայության 2-րդ դասի կրտսեր ծառայողի դասային աստիճան, ինչպես նաև ավելի բարձր` Հայաստանի Հանրապետության համայնքային ծառայության 1-ին դասի կրտսեր ծառայողի դասային աստիճան, - 3-րդ ենթախմբի պաշտոն զբաղեցնող համայնքային ծառայողներին` Հայաստանի Հանրապետության համայնքային ծառայության 3-րդ դասի կրտսեր ծառայողի դասային աստիճան, ինչպես նաև ավելի բարձր` Հայաստանի Հանրապետության համայնքային ծառայության 2-րդ դասի կրտսեր ծառայողի դասային աստիճան. 2. Համայնքային ծառայության 1-ին, 2-րդ և 3-րդ դասի խորհրդականի, ինչպես նաև համայնքային ծառայության 1-ին դասի առաջատար ծառայողի դասային աստիճանները շնորհում, ինչպես նաև սույն օրենքով նախատեսված դեպքերում զրկում է համապատասխան համայնքի ղեկավարը (բացառությամբ սույն հոդվածի 2.1-ին մասով նախատեսված դեպքերի), իսկ մնացած դասային աստիճանները` համապատասխան աշխատակազմի քարտուղարը (բացառությամբ սույն հոդվածի 2.2-րդ մասով նախատեսված դեպքերի). 2.1. Երևանի վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի համայնքային ծառայության գլխավոր խմբի, ինչպես նաև առաջատար խմբի առաջին ենթախմբի պաշտոններ զբաղեցնող համայնքային ծառայողներին համայնքային ծառայության դասային աստիճանները շնորհում, ինչպես նաև սույն օրենքով նախատեսված դեպքերում զրկում է վարչական շրջանի ղեկավարը. 2.2. Սույն օրենքի 15-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքում համայնքային ծառայության 2-րդ և 3-րդ դասի առաջատար ծառայողի, ինչպես նաև 1-ին, 2-րդ և 3-րդ դասի կրտսեր ծառայողի դասային աստիճանները շնորհում, ինչպես նաև սույն օրենքով նախատեսված դեպքերում դրանցից զրկում է համապատասխան համայնքի ղեկավարը. 3. Համայնքային ծառայության պաշտոնի նշանակման հետ միաժամանակ համայնքային ծառայողին շնորհվում է համայնքային ծառայության համապատասխան դասային աստիճան, եթե նա չունի համայնքային ծառայության համապատասխան կամ ավելի բարձր դասային աստիճան: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 8 3.1. Համայնքային ծառայողին իր զբաղեցրած պաշտոնին համապատասխանող համայնքային ծառայության դասային աստիճանից ավելի բարձր դասային աստիճան կարող է շնորհվել ոչ շուտ, քան համայնքային ծառայության տվյալ խմբի տվյալ ենթախմբի պաշտոնը` սույն օրենքով նախատեսված համապատասխան դասային աստիճանով, երեք տարի անընդմեջ զբաղեցնելուց հետո: Սույն օրենքի իմաստով համայնքային ծառայության պաշտոնն անընդմեջ զբաղեցնել է համարվում տվյալ պաշտոնը զբաղեցնելու ողջ ժամանակահատվածը, կամ եթե համայնքային ծառայության մի պաշտոնից ազատվելու և մյուսին սահմանված կարգով նշանակվելու ժամանակահատվածը չի գերազանցել մեկ ամիսը. 3.2. Առաջին անգամ (բացառությամբ սույն օրենքի 18-րդ հոդվածով նախատեսված դեպքերի) համայնքային ծառայության պաշտոն զբաղեցնող անձին համայնքային ծառայության համապատասխան դասային աստիճան շնորհվում է սույն օրենքով նախատեսված փորձաշրջանի ավարտից հետո` եռօրյա ժամկետում: 5. Պետական ծառայության դասային աստիճան (կոչում) ունեցող անձին համայնքային ծառայության պաշտոնի առաջին անգամ նշանակելու հետ միաժամանակ շնորհվում է նրա պետական ծառայության դասային աստիճանին (կոչմանը) համապատասխան համայնքային ծառայության դասային աստիճան, եթե նրա ունեցած պետական ծառայության դասային աստիճանը (կոչումը) ցածր չէ տվյալ պաշտոնի համար նախատեսված համայնքային ծառայության դասային աստիճանից, իսկ տվյալ պաշտոնի համար նախատեսված համայնքային ծառայության դասային աստիճանից ցածր պետական ծառայության դասային աստիճան (կոչում) ունենալու դեպքում` համայնքային ծառայության տվյալ պաշտոնին համապատասխան համայնքային ծառայության դասային աստիճան: Քաղաքացիական ծառայության 1-ին կամ 2-րդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան կամ դրանց համապատասխանող պետական ծառայության մյուս տեսակների դասային աստիճան (կոչում) ունեցող անձին համայնքային ծառայության պաշտոնի առաջին անգամ նշանակելու հետ միաժամանակ շնորհվում է համայնքային ծառայության 1-ին դասի խորհրդականի դասային աստիճան: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 8 6. Սույն հոդվածի 1-ին մասում նշված համայնքային ծառայության ավելի բարձր դասային աստիճանները կարող են իջեցվել մեկ աստիճանով` միայն որպես սույն օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասի «գ.1» կետով նախատեսված կարգապահական տույժի կիրառում. 7. Համայնքային ծառայողը դասային աստիճանից զրկվում է զբաղեցրած պաշտոնից սույն օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի «բ», «գ», «ժ», «ժա», «ժբ», «ժզ» և «ժթ» կետերով նախատեսված հիմքերով ազատվելու դեպքերում: |