FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԲԱՆԿԵՐԻ ԵՎ ԲԱՆԿԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  74

ԼՈՒԾԱՐԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ.
1. Բանկի լուծարային հանձնաժողովն ստեղծվում է սույն օրենքի 72-րդ հոդվածով սահմանված` դատարանի կամ Կենտրոնական բանկի խորհրդի համապատասխան որոշումը կայացնելու պահից` առնվազն հնգօրյա ժամկետում, բանկի կանոնադրությամբ սահմանված կարգով` բանկը լուծարելու, նրա գույքը (միջոցները) վաճառելու և պարտատերերի օրինական պահանջները բավարարելու նպատակով: Այն կազմվում է առնվազն երեք անդամից: Լուծարային հանձնաժողովի նախագահ և անդամ կարող են լինել միայն Կենտրոնական բանկի կողմից համապատասխան որակավորում ստացած անձինք: Մինչև լուծարային հանձնաժողովի ձևավորումը լուծարային հանձնաժողովի լիազորություններն իրականացնում է տվյալ բանկի գործադիր տնօրենը կամ կառավարման նման լիազորություններ իրականացնող անձը, եթե բանկի կանոնադրությամբ այլ բան նախատեսված չէ.
2. Լուծարային հանձնաժողովի ստեղծման պահից նրան են անցնում լուծարվող բանկի կառավարման լիազորությունները, բացառությամբ այն դեպքերի, երբ բանկը «Ապահովված հիփոթեքային պարտատոմսերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված հիփոթեքային պարտատոմս թողարկող է, և նրա նկատմամբ նշանակվել է հիփոթեքային կառավարիչ: Ապահովված հիփոթեքային պարտատոմսերից բխող պարտավորությունները և դրանց ապահովման միջոց հանդիսացող ակտիվները չեն ընդգրկվում լուծարային կառավարչի կազմած և հաստատած լուծարային հաշվեկշռում: Հիփոթեքային կառավարիչը հիփոթեքային պարտատոմսերից բխող պարտավորությունների և դրանց ապահովման միջոց հանդիսացող ակտիվների համար կազմում, հաստատում և հրապարակում է առանձին հաշվեկշիռ.
3. Լուծարային հանձնաժողով ստեղծելուց հետո` երեք օրվա ընթացքում, լուծարային հանձնաժողովը հայտարարություն է տալիս մամուլում և ծանուցում է Կենտրոնական բանկին բանկի լուծարման և պարտատերերի կողմից պահանջների ներկայացման կարգի ու ժամկետի մասին, որը չի կարող պակաս լինել երկու ամսից.
4. Լուծարային հանձնաժողով չստեղծվելու դեպքում բանկի լուծարային հանձնաժողովն ստեղծվում է Կենտրոնական բանկի խորհրդի որոշմամբ: