Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 3
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ article 104 Ընդհանուր դրույթներ մաքսային հայտարարագրման վերաբերյալ. 1. Ապրանքները ենթակա են մաքսային հայտարարագրման դրանք մաքսային ընթացակարգով ձևակերպելու դեպքում կամ սույն Օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ կետով, 272-րդ հոդվածի 4-րդ կետով և 281-րդ հոդվածի 2-րդ կետով նախատեսված դեպքերում: Ապրանքները ենթակա չեն մաքսային հայտարարագրման դրանք՝ սույն Օրենսգրքի 204-րդ հոդվածի 4-րդ կետին համապատասխան «ազատ մաքսային գոտի» ընթացակարգով ձևակերպելու դեպքում, ինչպես նաև սույն Օրենսգրքի 286-րդ հոդվածի 3-րդ, 14-17-րդ կետերով և 301-րդ հոդվածի 7-րդ կետով նախատեսված դեպքերում. 2. Մաքսային հայտարարագրումն իրականացվում է հայտարարատուի կամ մաքսային ներկայացուցչի կողմից, եթե սույն Օրենսգրքով այլ բան սահմանված չէ. 3. Մաքսային հայտարարագրումն իրականացվում է էլեկտրոնային եղանակով. 4. Գրավոր մաքսային հայտարարագրումը թույլատրվում է՝ 1) ապրանքները «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ձևակերպելու դեպքում. 2) անձնական օգտագործման ապրանքների դեպքում. 3) միջազգային փոստային առաքանիներով առաքվող ապրանքների դեպքում. 4) միջազգային փոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցների դեպքում. 5) սույն Օրենսգրքի 105-րդ հոդվածի 6-րդ կետի երկրորդ պարբերությանը համապատասխան՝ որպես մաքսային հայտարարագիր տրանսպորտային (փոխադրման), առևտրային և (կամ) այլ փաստաթղթեր, այդ թվում՝ անդամ պետությունների՝ երրորդ երկրների հետ միջազգային պայմանագրերով նախատեսված փաստաթղթեր օգտագործելու դեպքում. 6) Հանձնաժողովի կողմից և անդամ պետությունների՝ մաքսային կարգավորման վերաբերյալ օրենսդրությամբ սահմանվող՝ Հանձնաժողովի կողմից նախատեսված այլ դեպքերում: |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ article 104 5. Սույն հոդվածի 4-րդ կետի դրույթից անկախ՝ գրավոր մաքսային հայտարարագրումը կարող է իրականացվել այն դեպքում, երբ մաքսային մարմինը չի կարող ապահովել հայտարարատուի կողմից մաքսային հայտարարագրման իրականացումն էլեկտրոնային եղանակով տեխնիկական խափանումների, կապի միջոցների (հեռահաղորդակցական ցանցերի և «Ինտերնետ» տեղեկատվական-հեռահաղորդակցական ցանցի) աշխատանքի ընդհատումների կամ էլեկտրաէներգիայի անջատման հետևանքով մաքսային մարմինների կողմից օգտագործվող տեղեկատվական համակարգերի անսարքությունների պատճառով, ինչպես նաև անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանված այլ դեպքերում. 6. Կախված մաքսային հայտարարագրման ձևից՝ օգտագործվում է մաքսային հայտարարագիր՝ էլեկտրոնային փաստաթղթի տեսքով (այսուհետ՝ էլեկտրոնային մաքսային հայտարարագիր), կամ մաքսային հայտարարագիր՝ թղթային կրիչով փաստաթղթի տեսքով (այսուհետ՝ թղթային կրիչով հայտարարագիր). 7. Մաքսային հայտարարագրման առանձնահատկություններն այն դեպքում, երբ օտարերկրյա ապրանքների վերաբերյալ մաքսային հայտարարագիրը ներկայացվում է մինչև դրանք Միության մաքսային տարածք ներմուծելը կամ մինչև ապրանքները՝ ուղարկող մաքսային մարմնի կողմից սահմանված առաքման վայր առաքելը, եթե այդ ապրանքները փոխադրվում են «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգին համապատասխան (այսուհետ՝ նախնական մաքսային հայտարարագրում), սահմանվում են սույն Օրենսգրքի 114-րդ հոդվածով: Մաքսային հայտարարագրման առանձնահատկություններն այն դեպքում, երբ հայտարարատուն ապրանքների հայտարարագիր ներկայացնելու պահին չի տիրապետում ապրանքների մասին այդպիսի հայտարարագրում ներկայացնելու համար անհրաժեշտ ճշգրիտ տեղեկությունների (այսուհետ՝ ոչ լրիվ մաքսային հայտարարագրում), սահմանվում են սույն Օրենսգրքի 115-րդ հոդվածով: Մաքսային հայտարարագրման առանձնահատկություններն այն դեպքում, երբ անձն իրականացնում է ապրանքների տեղափոխումը Միության մաքսային սահմանով երկու կամ ավելի խմբաքանակներով և միևնույն պայմաններով մատակարարման ժամանակահատվածում (այսուհետ՝ պարբերական մաքսային հայտարարագրում), սահմանվում են սույն Օրենսգրքի 116-րդ հոդվածով: |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ article 104 Միության մաքսային սահմանով չհավաքված կամ կազմատված, այդ թվում՝ չկոմպլեկտավորված կամ անավարտ վիճակում տեղափոխվող ապրանքների մաքսային հայտարարագրման առանձնահատկությունները սահմանվում են սույն Օրենսգրքի 117-րդ հոդվածով. 8. Անդամ պետությունների՝ մաքսային կարգավորման վերաբերյալ օրենսդրությամբ կարող են սահմանվել մաքսային հայտարարագրման առանձնահատկություններ, որոնք տարբերվում են սույն Օրենսգրքով սահմանված առանձնահատկություններից՝ 1) եթե հայտարարատուն չունի մաքսային հայտարարագրման համար անհրաժեշտ ճշգրիտ տեղեկություններ. 2) եթե Միության ապրանքների ներմուծումը ԱՏԳ տարածք այն անդամ պետության տարածքի մնացած մասից, որի տարածքում ստեղծվել է ԱՏԳ-ն, և Միության ապրանքների արտահանումը ԱՏԳ տարածքից այն անդամ պետության տարածքի մնացած մաս, որի տարածքում ստեղծվել է ԱՏԳ-ն, իրականացվում են մատակարարման ժամանակահատվածում երկու կամ ավելի խմբաքանակներով, միևնույն պայմաններով. 3) եթե Միության ապրանքների ներմուծումն ազատ պահեստի տարածք այն անդամ պետության տարածքի մնացած մասից, որի տարածքում ազատ պահեստի տիրապետողն ընդգրկվել է ազատ պահեստների տիրապետողների ռեեստրում, և Միության ապրանքների արտահանումն ազատ պահեստի տարածքից այն անդամ պետության մնացած տարածք, որի տարածքում ազատ պահեստի տիրապետողն ընդգրկվել է ազատ պահեստների տիրապետողների ռեեստրում, իրականացվում են մատակարարման ժամանակահատվածում երկու կամ ավելի խմբաքանակներով, միևնույն պայմաններով. 4) խողովակաշարային տրանսպորտով կամ էլեկտրահաղորդման գծերով փոխադրվող ապրանքների նկատմամբ. 9. Հանձնաժողովն իրավասու է սահմանելու այն ապրանքների մաքսային հայտարարագրման առանձնահատկությունները, որոնց առնչությամբ ներմուծման մաքսատուրքերը, հարկերը վճարելու պարտավորություն չի առաջանում՝ սույն Օրենսգրքի 136-րդ հոդվածի 2-րդ կետի առաջին պարբերությանը և 225-րդ հոդվածի 2-րդ կետի առաջին պարբերությանը համապատասխան: |