Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 3
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ article 281 Ընդհանուր դրույթներ Միության մաքսային սահմանով պաշարների տեղափոխման կարգի և պայմանների մասին. 1. Պաշարները Միության մաքսային սահմանով տեղափոխվում են և Միության մաքսային տարածքում կամ Միության մաքսային տարածքի սահմաններից դուրս օգտագործվում են սույն գլխով սահմանված կարգով, իսկ սույն գլխով չկարգավորված մասով՝ սույն Օրենսգրքի այլ գլուխներով սահմանված կարգով. 2. Միության մաքսային տարածքում գտնվելու և օգտագործվելու կամ Միության մաքսային տարածքից արտահանվելու և Միության մաքսային տարածքի սահմաններից դուրս օգտագործվելու համար Միության մաքսային սահմանով տեղափոխվող պաշարները ենթակա են մաքսային հայտարարագրման և բացթողման այն կարգով և պայմաններով, որոնք նախատեսված են սույն գլխով՝ առանց մաքսային ընթացակարգերով ձևակերպելու. 3. Միության մաքսային տարածք ներմուծված՝ որպես պաշար օգտագործվող օտարերկրյա ապրանքները պահպանում են օտարերկրյա ապրանքների կարգավիճակը. 4. Միության՝ Միության մաքսային տարածքից արտահանված և Միության մաքսային տարածք հետ ներմուծվող՝ որպես պաշար օգտագործվող ապրանքները պահպանում են Միության ապրանքների կարգավիճակը՝ մաքսային մարմնի կողմից դրանք նույնականացնելու պայմանով: Միության մաքսային տարածք ներմուծվող ապրանքները մաքսային մարմնի կողմից որպես Միության՝ որպես պաշար օգտագործվող ապրանքներ նույնականացնելու անհնարինության դեպքում այդ ապրանքները դիտարկվում են որպես օտարերկրյա ապրանքներ. 5. «Անմաքս առևտուր» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքները կարող են հայտարարագրվել և բաց թողնվել որպես Միության մաքսային տարածքից արտահանվող պաշարներ, եթե այդ ապրանքները բեռնվում են նավերի վրա կամ օդանավերի մեջ, իսկ եթե դա նախատեսված է անդամ պետությունների օրենսդրությամբ՝ գնացքների մեջ՝ Միության մաքսային սահմանով ապրանքների տեղափոխման այն վայրերում գտնվող անմաքս առևտրի խանութներից, որտեղից այդ տրանսպորտային միջոցները մեկնում են Միության մաքսային տարածքից: Այդ ապրանքները դրանց մաքսային հայտարարագրումից և որպես պաշարներ բացթողումից հետո պահպանում են օտարերկրյա ապրանքների կարգավիճակը: |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ article 281 6. «Մաքսային պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքները կարող են հայտարարագրվել և բաց թողնվել որպես նավերի բնականոն շահագործումը և տեխնիկական սպասարկումն ապահովելու համար անհրաժեշտ և Միության մաքսային տարածքից արտահանվող պաշարներ: Այդ ապրանքները դրանց մաքսային հայտարարագրումից և որպես պաշարներ բացթողումից հետո պահպանում են օտարերկրյա ապրանքների կարգավիճակը: Եթե մաքսային պահեստը տեղակայված է ոչ Միության մաքսային սահմանով ապրանքների տեղափոխման վայրում, որտեղ գտնվում է նավը, որպես պաշար բաց թողնված ապրանքները ձևակերպվում են «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով՝ դրանք այդ մաքսային պահեստից մինչև Միության մաքսային սահմանով ապրանքների տեղափոխման այն վայր փոխադրելու համար, որտեղ գտնվում են նավերը, որոնց վրա բեռնվելու են այդ ապրանքները. 7. Պաշարները Միության մաքսային սահմանով տեղափոխվում են առանց մաքսատուրքերի, հարկերի վճարման և ներքին շուկայի պաշտպանության միջոցների պահպանման՝ սույն Օրենսգրքի 283-րդ հոդվածին համապատասխան օգտագործվելու պայմանով՝ սույն Օրենսգրքի 7-րդ հոդվածին համապատասխան արգելքները և սահմանափակումները պահպանելով. 8. Որպես պաշարների հայտարարատու կարող են հանդես գալ փոխադրողը, ինչպես նաև սույն Օրենսգրքի 83-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետի երկրորդ-հինգերորդ պարբերություններում նշված անձինք՝ բացառությամբ սույն կետի երկրորդ պարբերությունում նշված դեպքի: Որպես Միության մաքսային տարածքից արտահանվող պաշարներ օգտագործելու համար անմաքս առևտրի խանութներից նավերի վրա կամ օդանավերի մեջ բեռնվող պաշարների հայտարարատու հանդես է գալիս այն անմաքս առևտրի խանութը տիրապետող անձը, որտեղ ապրանքները գտնվում են դրանց մաքսային հայտարարագրման պահին. 9. Հանձնաժողովն իրավունք ունի որոշելու որպես պաշար օգտագործվող ապրանքների առանձին կատեգորիաների քանակական նորմերը, ինչպես նաև ապրանքների առանձին կատեգորիաները որպես պաշար օգտագործվող ապրանքներին շարքին դասելու չափանիշները՝ կախված այն տրանսպորտի տեսակից, որով տեղափոխվում են ապրանքները: |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ article 281 Հանձնաժողովի կողմից սահմանված քանակական նորմերից ավելի Միության մաքսային սահմանով տեղափոխվող՝ որպես պաշար օգտագործվող ապրանքների նկատմամբ սույն գլխի դրույթները չեն կիրառվում, և այդ ապրանքները ենթակա են մաքսային ընթացակարգերով ձևակերպման՝ սույն Օրենսգրքին համապատասխան. 10. Սույն գլխի դրույթները չեն կիրառվում անձնական օգտագործման տրանսպորտային միջոցներում գտնվող ապրանքների նկատմամբ: |