Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿՐԻՊՏՈԱԿՏԻՎՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 17 Կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձինք. 1. Արգելվում է կրիպտոակտիվներով ծառայությունների ուղղակի կամ անուղղակի առաջարկը կամ մատուցումն առանց սույն օրենքով և դրա հիման վրա ընդունված նորմատիվ իրավական ակտերով սահմանված կարգով տրված լիցենզիայի, բացառությամբ սույն օրենքով սահմանված դեպքերի. 2. Կրիպտոակտիվներով ծառայություն մատուցող անձը սույն օրենքով և դրա հիման վրա ընդունված նորմատիվ իրավական ակտերով սահմանված կարգով Կենտրոնական բանկի խորհրդի կողմից կրիպտոակտիվներով Հայաստանի Հանրապետության տարածքում ծառայությունների մատուցման լիցենզիա ստացած բաժնետիրական կամ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն է, որի գործունեությունը կրիպտոակտիվներով ծառայությունների մատուցումն է. 3. Օտարերկրյա կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձանց (այսուհետ նաև՝ օտարերկրյա ընկերություն) Հայաստանի Հանրապետության տարածքում գործունեություն իրականացնող մասնաճյուղերի վրա չեն տարածվում սույն օրենքով կամ դրա հիման վրա ընդունված նորմատիվ իրավական ակտերով՝ կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձանց համար սահմանված այն իրավական նորմերը, որոնց էությունից ակնհայտորեն բխում է, որ խոսքը չի կարող վերաբերել օտարերկրյա ընկերությունների՝ Հայաստանի Հանրապետության տարածքում գործունեություն իրականացնող մասնաճյուղին. 4. Կրիպտոակտիվներով ծառայություններ կարող են մատուցել նաև սույն օրենքի 18-րդ հոդվածով սահմանված անձինք. 5. Կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձանց արգելվում է իրականացնել սույն գլխով չնախատեսված որևէ այլ գործունեություն. 6. Կենտրոնական բանկի խորհուրդն իրավունք ունի իր նորմատիվ իրավական ակտերով կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձանց թույլատրելու այլ գործունեության այնպիսի տեսակներ, որոնք սերտորեն առնչվում են սույն օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված ծառայությունների մատուցմանը՝ անհրաժեշտության դեպքում դրանց իրականացման համար կանոնների սահմանմամբ: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿՐԻՊՏՈԱԿՏԻՎՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 17 7. Սույն բաժինը չի տարածվում սույն օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ և 9-րդ կետերով սահմանված ծառայությունների մատուցման վրա, եթե դրանք մատուցվում են սույն օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 3-րդ և 4-րդ կետերով նախատեսված կրիպտոակտիվներով, և այդ կրիպտոակտիվները թույլատրված չեն կրիպտոակտիվների առևտրային հարթակում առևտրին. 8. «Կրիպտոակտիվներով ծառայություններ», «կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձ», «կրիպտոբրոքեր», «կրիպտոդիլեր», «կրիպտոբորսա», «կրիպտոփոխանակում», «կրիպտոփոխանակման կետ», ինչպես նաև որևէ կրիպտոակտիվի տեսակ արտահայտող բառակապակցություններն ու բառերը, դրանց հոլովաձևերը, օտար լեզվով այդ բառերի հայերեն տառադարձությունը, թարգմանությունները կամ դրանց զուգորդություններն իրենց ֆիրմային անվանման մեջ կարող են օգտագործել միայն սույն օրենքով սահմանված կարգով կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցելու իրավունք ունեցող անձինք, բացառությամբ այն դեպքերի, երբ դրանց օգտագործման իմաստից ակնհայտորեն բխում է, որ խոսքը կրիպտոակտիվներով ծառայությունների մատուցմանը չի վերաբերում: |