FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  411

Հարկ վճարողի գործունեության իրականացման հասցեում սահմանված տեղեկությունները չփակցնելը.
1. Հարկ վճարողի կողմից իր գործունեության իրականացման յուրաքանչյուր հասցեում առավել տեսանելի տեղում (իսկ գտնվելու և (կամ) կառավարման որոշումների ընդունման, օպերատիվ ֆինանսական ղեկավարման վայրերում՝ համապատասխան ցուցանակների վրա) հարկային մարմնի սահմանած ձևով հայտարարությունը (նշելով հարկ վճարողի լրիվ անվանումը (անհատ ձեռնարկատերերի դեպքում՝ ֆիզիկական անձի անունը, ազգանունը, հայրանունը), ՀՎՀՀ-ն, գործունեության տվյալ վայրի հասցեն և տվյալ հասցեում իրականացվող գործունեության տեսակը (տեսակները)) չփակցնելու կամ ոչ ճշգրիտ տվյալներով փակցնելու դեպքում թեմատիկ հարկային ստուգմամբ կամ արտագնա ուսումնասիրությամբ գանձվում է 100 հազար դրամի չափով տուգանք՝ յուրաքանչյուր հասցեում չփակցված կամ ոչ ճշգրիտ տվյալներով փակցված տեղեկության մասով.
2. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված խախտումը թեմատիկ հարկային ստուգմամբ կամ արտագնա ուսումնասիրությամբ արձանագրելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելու դեպքում գանձվում է տուգանք՝ յուրաքանչյուր չփակցված կամ ոչ ճշգրիտ տվյալներով փակցված տեղեկության մասով 200 հազար դրամի չափով.
3. Սույն հոդվածի կիրառության իմաստով՝ խախտումը կրկին կատարել է համարվում թեմատիկ հարկային ստուգման ակտի կամ արտագնա ուսումնասիրության արձանագրության ամսաթվից հետո՝ մեկ տարվա ընթացքում՝ մինչև հաջորդ թեմատիկ հարկային ստուգման ակտի կամ արտագնա ուսումնասիրության արձանագրության նախագծի ամսաթիվը սույն հոդվածի 1-ին մասով սահմանված խախտումը կատարելը: