Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՄԱՔՍԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ article 10 Միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկը. 1. Արտաքին տնտեսական գործունեության մաքսասակագնային և ոչ սակագնային կարգավորման միջոցների կիրառման, ինչպես նաև մաքսային վիճակագրության վարման նպատակով Հայաստանի Հանրապետությունում կիրառվում է Հանձնաժողովի հաստատած՝ արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկը (այսուհետ՝ ԱՏԳ ԱԱ). 2. ԱՏԳ ԱԱ-ն կարող է օգտագործվել Միության մաքսային օրենսգրքի 19-րդ հոդվածի 1-ին կետի երկրորդ պարբերությամբ և սույն օրենքով նախատեսված նպատակներից տարբերվող այլ նպատակներով, եթե դա նախատեսված է օրենքով կամ Կառավարության որոշմամբ: |