FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՄԱՔՍԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ

article  185

Խողովակաշարով և էլեկտրահաղորդման գծերով տեղափոխվող ապրանքների հաշվառման սարքերի տեղակայումը.
1. Կոմիտեն Հայաստանի Հանրապետության էներգետիկայի ոլորտում լիազորված՝ Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համակարգի մարմնի հետ համատեղ սահմանում է Հայաստանի Հանրապետության պետական սահմանով խողովակաշարով և էլեկտրահաղորդման գծերով տեղափոխվող ապրանքների հաշվառման սարքերի տեղակայման վայրերը.
2. Մաքսային մարմինները էներգետիկայի ոլորտում լիազորված՝ Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համակարգի մարմնի հետ համատեղ իրականացնում են խողովակաշարով և էլեկտրահաղորդման գծերով տեղափոխվող ապրանքների հաշվառման սարքերի տվյալների հսկողություն՝ կիրառելով նույնականացման միջոցներ.
3. Կոմիտեն էներգետիկայի ոլորտում լիազորված՝ Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համակարգի մարմնի հետ համատեղ կարող է սահմանել էլեկտրահաղորդման գծերով տեղափոխվող ապրանքների քանակի որոշման կարգը.
4. Էլեկտրահաղորդման գծերով կամ խողովակաշարով տեղափոխվող ապրանքների հաշվառման նպատակով կարող են օգտագործվել այդպիսի ապրանքների տեղափոխման գործարքի պայմանագրերով նախատեսված հաշվառման սարքերը, որոնք կարող են տեղակայված լինել ինչպես ապրանքների արտահանման կամ ներմուծման երկրներում, այնպես էլ սահմանակից կամ այլ պետությունների տարածքներում.
5. Կոմիտեն սահմանում է էլեկտրահաղորդման գծերով կամ խողովակաշարով տեղափոխվող ապրանքների հաշվառման սարքերի վրա նույնականացման միջոցների տեղադրման և հանման մասին կազմվող արձանագրության ձևը: