Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 4
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ՈՒՍՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ article 14 ՄՈՒՀ ընդունելությունը. 1. ՄՈՒՀ ընդունելությունն իրականացվում է մրցութային հիմունքներով՝ ըստ կրթական ծրագրի մակարդակների և որակավորումների. 2. ՄՈՒՀ-ն իրավունք ունի ընդունելություն հայտարարելու միայն կրթական ծրագրի համապատասխան մակարդակի իրականացման իրավունքի և որակավորման լիցենզիայի առկայության դեպքում. 3. Կառավարությունը առաջիկա ուսումնական տարվա և դրան հաջորդող երկու ուսումնական տարվա համար հաստատում է ըստ կրթական ծրագրի մակարդակների և ոլորտային որակավորումների նախատեսվող պետական կրթաթոշակների տոկոսային համամասնությունը՝ ելնելով երկրի տնտեսական, սոցիալական, առողջապահական, մշակութային զարգացման կարիքներից և համապատասխան որակավորմամբ (ուղղվածությամբ) մասնագետների պատրաստման անհրաժեշտությունից ու պետության ֆինանսական հնարավորություններից: Պետական բյուջեից տրվող կրթաթոշակների հաստատված տոկոսային համամասնությունը տարեկան կարող է փոփոխվել ոչ ավելի, քան 20 տոկոսով, բացառությամբ ոլորտային պետական ռազմավարական ծրագրերում գերակայությունների էական փոփոխության դեպքի. 4. Կառավարության կողմից տվյալ տարվա համար ըստ կրթական ոլորտների համապատասխան համամասնությամբ հաստատված բյուջետային հատկացումների շրջանակներում կրթության պետական կառավարման լիազոր մարմնի ղեկավարը մինչև տվյալ տարվա մարտի 1-ը, համապատասխան լիազոր մարմնի սահմանած կարգի համաձայն, հաստատում և հրապարակում է արհեստագործական և միջին մասնագիտական կրթության մակարդակում պետության կողմից ըստ կրթական ծրագրի տրամադրվող կրթաթոշակների նախնական քանակը, իսկ վերջնականը՝ մրցույթի արդյունքների հիման վրա. 5. Կրթական ծրագրերի մակարդակներին և որակավորումներին համապատասխան՝ սույն հոդվածի 4-րդ մասով հատկացված ընդհանուր տեղերի շրջանակում կրթության պետական կառավարման լիազոր մարմնի ղեկավարը, հիմք ընդունելով ՄՈՒՀ-երի նախնական հիմնավորված հայտերը, ըստ ՄՈՒՀ-երի հատկացնում է փոխհատուցման ենթակա ընդունելության տեղերը։ ՄՈՒՀ-երը կարող են յուրաքանչյուր որակավորման (ուղղվածության) համար լիցենզիայով հատկացված սահմանային տեղերի շրջանակում կատարել վճարովի ընդունելություն։ |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ՈՒՍՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ article 14 6. Ընդունելության մրցույթն անցկացվում է տվյալ ՄՈՒՀ-ի որակավորումների և մասնագիտական ուղղվածությամբ սահմանված տեղերի, կրթության կառավարման տեղեկատվական համակարգում գրանցված դիմորդների հայտերի հիման վրա՝ ընդունելության պայմանների վերաբերյալ հայտարարության հրապարակման օրվանից մինչև ընդունելության կարգով սահմանված վերջնաժամկետը. 7. Մշակույթի, սպորտի ոլորտի որակավորման կրթական ծրագրերի մակարդակներով և ուղղվածությամբ ընդունելություն իրականացնող ՄՈՒՀ-երը համապատասխան ուսումնական տարվանից ոչ ուշ, քան մեկ տարի առաջ հրապարակում են ընդունելության համար անհրաժեշտ մասնագիտական քննությունների պայմանները։ Հրապարակված պայմանները փոփոխման ենթակա չեն, բացառությամբ եթե դա պայմանավորված է հայտարարված արտակարգ կամ ռազմական դրությամբ. 8. ՄՈՒՀ ընդունելության կարգը սահմանում է լիազոր մարմինը՝ նախատեսելով ընդունելության ժամկետները, հրապարակվող տեղեկությունների ցանկը և դրանց հրապարակման կարգը, մուտքային պահանջ հանդիսացող միավորների հաշվարկման, սույն հոդվածի 9-րդ մասով սահմանված ոլորտային որակավորումների համար քննությունների և մրցույթի անցկացման ընթացակարգը. 9. Մասնագիտական կրթության համապատասխան մակարդակում մշակույթի, սպորտի, բժշկության ոլորտների և լիազոր մարմնի սահմանած այլ որակավորումների համար ՄՈՒՀ ընդունելության պահանջները ներառում են ստեղծագործական և կատարողական արվեստի կամ ֆիզիկական կարողությունների ստուգում (քննություն), իսկ բժշկության ոլորտի առարկայական քննության դեպքում՝ հանրակրթական համապատասխան առարկայի (բնագավառի) ծրագրի գիտելիքների և կարողունակությունների ստուգում. 10. Ընդունելության մրցույթի արդյունքները հրապարակվում են ՄՈՒՀ-ում համապատասխան մակարդակի որակավորման մրցույթի արդյունքների ամփոփումից անմիջապես հետո: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ՈՒՍՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ article 14 11. Հայաստանի Հանրապետության այն երկքաղաքացիները կամ այն քաղաքացիները, որոնք վերջին երեք տարում սովորել են օտարերկրյա պետությունների ուսումնական հաստատություններում և ավարտել դրանք, կարող են իրենց ընտրությամբ ՄՈՒՀ ընդունվել Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կամ օտարերկրյա քաղաքացիների համար սահմանված կարգով և պայմաններով, սակայն պահպանելով սույն հոդվածի 9-րդ մասով սահմանված ընդունելության պահանջները։ Այն օտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք, որոնք վերջին երեք տարում սովորել են Հայաստանի Հանրապետության ուսումնական հաստատություններում և ավարտել դրանք, ՄՈՒՀ ընդունելությանը մասնակցում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար սահմանված կարգով և պայմաններով. 12. ՄՈՒՀ-ն ուսանողի (նրա օրինական ներկայացուցչի) հետ կնքում է պայմանագիր, որի տեքստը հրապարակվում է ՄՈՒՀ-ի ընդունելության հայտարարության հետ միաժամանակ. 13. ՄՈՒՀ-ի և ուսանողի (նրա օրինական ներկայացուցչի) միջև կնքված պայմանագրում ամրագրվում են ուսումնառության առավելագույն տևողությունը, տվյալ մասնագիտության կրթական ծրագրի համար նախատեսված ուսման վարձի տարեկան չափը և կրեդիտների ընդհանուր քանակը, որակավորումից և համապատասխան զբաղմունքից բխող գործնական ուսուցման առանձնահատկությունները, ինչպես նաև օրենքով ու ՄՈՒՀ-ի կանոնադրությամբ սահմանված այլ պայմաններ: Ուսանողի հետ կնքված պայմանագրի պայմանները ուսումնառության ամբողջ ընթացքում փոփոխման ենթակա չեն, բացառությամբ այն դեպքերի, երբ փոփոխությունը բարենպաստ է ուսանողի համար. 14. Ուսումնառությունը դադարեցրած անձի ուսանողական իրավունքը կարող է վերականգնվել` անկախ ուսումնառությունը դադարեցնելու պատճառներից և ժամկետներից. 15. Ուսումնառությունը դադարեցրած կամ մեկ հաստատությունից այլ հաստատություն տեղափոխվելու կամ մեկից ավելի կրթական ծրագրով կրթություն ստանալու միջոցով կրթական ծրագրի համապատասխան մակարդակի որակավորման որոշակի փուլ մուտք գործելու և ուսումնառությունը շարունակելու ցանկության դեպքում հիմք են՝ 1) համապատասխան որակավորման (ուղղվածության) համար լիցենզիայով հատկացված սահմանային տեղերի առավելագույն քանակը. |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ՈՒՍՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ article 14 2) առկա կրեդիտների, կրթական ծրագրով և ուսումնական պլանով սահմանված մոդուլների ծավալի, բովանդակության համապատասխանությունը և ակադեմիական տարբերությունը, որոնք ստուգվում են տվյալ ուսանողի ուսումնառած և այդ պահին գործող կրթական ծրագրով սահմանված վերջնարդյունքների համեմատ. 3) սույն հոդվածի 9-րդ մասով սահմանված պահանջների ապահովումը. 16. Ուսումնառությունը դադարեցրած անձի ուսումնառությունը հետագայում շարունակվելու դեպքում ՄՈՒՀ-ի սահմանած կարգով քննարկվում է ուսանողի կողմից համապատասխան կրեդիտների կուտակման անհրաժեշտությունը՝ հիմք ընդունելով տվյալ կրթական ծրագրի վերջնարդյունքների փոփոխությունը. 17. Կրթության պետական կառավարման լիազոր մարմինը սահմանում է սույն հոդվածի 15-րդ մասով նախատեսված հիմքերով դիմորդների միջև մրցույթի անցկացման կարգը. 18. Ուսանողի տեղափոխությունը պետական ՄՈՒՀ կարող է իրականացվել միայն մեկ այլ պետական, հանրային և մասնավոր հավատարմագրված ՄՈՒՀ-ից: |