Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ article 83 Ազգային ժողովի նիստում օրենքի նախագծի քննարկումը երկրորդ ընթերցմամբ. 1. Օրենքի նախագիծն Ազգային ժողովի նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվում է Կանոնակարգի 79-րդ հոդվածով սահմանված կարգով. 2. Զեկուցողներին հարցեր տալու իրավունք ունեն միայն նախագծի վերաբերյալ Կանոնակարգով սահմանված կարգով ներկայացված առաջարկների հեղինակները. 3. Եթե նախագիծը չի ընդունվում, ապա քվեարկությունից անմիջապես հետո հիմնական զեկուցողը կարող է առաջարկել Ազգային ժողովի որոշմամբ նախագծի քննարկումը վերադարձնել Կանոնակարգի 81-րդ հոդվածով նախատեսված՝ գրավոր առաջարկների ներկայացման փուլ, որը քվեարկության է դրվում առանց քննարկման: Որոշումը չընդունվելու կամ առաջարկը չներկայացվելու դեպքում նախագիծը շրջանառությունից հանվում է. 4. Ազգային ժողովի նախագահն ընդունված օրենքը մեկ շաբաթվա ընթացքում ուղարկում է Հանրապետության նախագահին, որն ստանալուց հետո՝ քսանմեկօրյա ժամկետում, ստորագրում և հրապարակում է այն կամ նույն ժամկետում դիմում է Սահմանադրական դատարան՝ Սահմանադրությանն օրենքի համապատասխանությունը որոշելու հարցով: |