FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  31

Բնապահպանական պետական տեսուչի կողմից տրանսպորտային միջոցներ կանգնեցնելու կարգը.
1. Հայաստանի Հանրապետության օրենքներով և իրավական այլ ակտերով սահմանված բնապահպանական նորմերի ու կանոնների պահպանման նկատմամբ վերահսկողություն իրականացնելու նպատակով սույն օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի «զ» կետի համաձայն` բնապահպանական պետական տեսուչն ավտոտրանսպորտային միջոցները կանգնեցնում է`
    բ) թափոնների տեղափոխման նորմերի ու կանոնների ակնհայտ խախտման դեպքում.
    գ) կենսառեսուրսների, օգտակար հանածոների և հողի բերրի շերտի տեղափոխման դեպքերում` դրանց ձեռքբերման օրինականությունը պարզելու համար.
2. Բնապահպանական պետական տեսուչը սույն հոդվածի`
    բ) 1-ին մասի «բ» կետով սահմանված ստուգման ժամանակ սույն օրենքով սահմանված կարգով քննություն անցկացնելու նպատակով արձանագրվում է իրավախախտման փաստը.
    գ) 1-ին մասի «գ» կետով սահմանված ստուգման ժամանակ կենսառեսուրսների, օգտակար հանածոների և հողի բերրի շերտի տեղափոխման իրավախախտում հայտնաբերելու դեպքում տվյալ ավտոտրանսպորտային միջոցը տեղափոխվում է համապատասխան բնապահպանության ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնին պատկանող կամ նրանց հսկողության տակ գտնվող տարածք` սույն օրենքով սահմանված կարգով քննություն անցկացնելու նպատակով.
3. Հայաստանի Հանրապետությունում շահագործվող ավտոտրանսպորտային միջոցներից վնասակար նյութերի արտանետումների չափումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով.
4. Սույն հոդվածով սահմանված դեպքերում ավտոտրանսպորտային միջոցի վարորդի` բնապահպանական պետական տեսուչի օրինական պահանջին չենթարկվելու` ավտոտրանսպորտային միջոցը չկանգնեցնելու դեպքում բնապահպանական պետական տեսուչը անհապաղ տեղյակ է պահում Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը: