FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՀԱՄԸՆԴՀԱՆՈՒՐ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  35

Հիմնադրամի բյուջեի պահուստային ֆոնդը.
1. Հիմնադրամի բյուջեն կայունացնելու, երկարաժամկետ ապահովագրական ռիսկերի ծածկման, առողջության համընդհանուր ապահովագրության ծախսերի երկարաժամկետ համահարթեցման, ապահովագրվածների բոնուսների տրամադրման նպատակով ստեղծվում է Հիմնադրամի բյուջեի պահուստային ֆոնդ, որը ձևավորվում է Հիմնադրամի բյուջեից հոգաբարձուների խորհրդի որոշմամբ տարեկան մինչև տասը տոկոսի չափով հատկացումների հաշվին.
2. Հիմնադրամի բյուջեի պահուստային ֆոնդի միջոցներն օգտագործվում են հոգաբարձուների խորհրդի սահմանած կարգով՝ ռազմական կամ արտակարգ դրությամբ կամ արտակարգ իրավիճակով պայմանավորված առողջապահական խնդիրների, այլ էական ռիսկերի դեպքում՝ եկամուտների ժամանակավոր պակասուրդի (դեֆիցիտի) կամ այն ծախսերի ծածկման համար, որոնք հնարավոր չէր կանխատեսել Հիմնադրամի բյուջեի հաստատման պահին.
3. Հիմնադրամի բյուջեի պահուստային ֆոնդի միջոցները Հիմնադրամի բյուջեի քսանհինգ տոկոսը գերազանցելու դեպքում Լիազոր մարմինը կարող է ներկայացնել առաջարկություն գերազանցող մասի մինչև քսան տոկոսի վերաբերյալ.
4. Հիմնադրամի բյուջեի ժամանակավորապես ազատ միջոցները, այդ թվում՝ պահուստային ֆոնդի միջոցները, ըստ նպատակահարմարության և շահավետության, մինչև մեկ տարի ժամկետով կարող են ավանդադրվել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում՝ ֆինանսական ոլորտի պետական լիազորված մարմնի միջոցով՝ հիմնադրամի և ֆինանսական ոլորտի պետական լիազորված մարմնի միջև կնքված պայմանագրի համաձայն կամ Հայաստանի Հանրապետության առևտրային բանկերում՝ հիմնադրամի և համապատասխան բանկերի միջև կնքված պայմանագրերի համաձայն: Երկարաժամկետ՝ մեկ տարուց ավելի ներդրման հնարավորությամբ օժտված միջոցների հաշվին Հիմնադրամը կարող է ձեռք բերել պետական գանձապետական պարտատոմսեր.
5. Հիմնադրամի բյուջեի պահուստային ֆոնդի ակտիվների կառավարումը կարող է իրականացնել հոգաբարձուների խորհրդի սահմանած կարգով ընտրված ընկերության կառավարիչը.
6. Սույն հոդվածի 4-րդ և 5-րդ մասերով նախատեսված միջոցներից ստացված եկամուտը համալրում է Հիմնադրամի բյուջեի պահուստային ֆոնդը։