FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԲԱՐԵՎԱՐՔՈՒԹՅԱՆ ԵՎ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԳԻՐՔ

article  12

Ոստիկանության ծառայողին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերը և կիրառվող կարգապահական տույժերը.
1. Ծառայողական պարտականություններն անհարգելի պատճառով չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելու կամ ծառայողական լիազորություններն անցնելու կամ ոստիկանության ծառայողի վարքագծի կանոնները կամ անհամատեղելիության պահանջները կամ այլ սահմանափակումներ կամ շահերի բախման կանոնները խախտելու դեպքում օրենքով սահմանված կարգով ոստիկանության ծառայողի նկատմամբ կարող են կիրառվել «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով սահմանված կարգապահական տույժեր.
2. Ոստիկանության ծառայողի նկատմամբ կարող է կիրառվել նաև «կոչման իջեցում մեկ աստիճանով» կարգապահական տույժը՝ ծառայության ամբողջ ընթացքում միայն մեկ անգամ.
3. Կարգապահական տույժեր կիրառելու իրավունք ունեցող պաշտոնատար անձինք «ծառայության դադարեցում» կարգապահական տույժն իրավունք ունեն կիրառելու միայն կոպիտ խախտումների դեպքում: Կոպիտ խախտումներ են համարվում`
    1) մարդու կամ քաղաքացու հիմնական իրավունքները և ազատությունները խախտելը.
    2) ոստիկանության ծառայողի պատիվն ու արժանապատվությունն արատավորելը կամ նրա նկատմամբ ֆիզիկական բռնություն գործադրելը.
    3) իր կամ այլոց համար անօրինական եկամուտ ստանալու կամ այլ անձնական դրդապատճառով ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելը, ինչպես նաև կամայականություն դրսևորելը.
    4) ծառայության վայրում գույք հափշտակելը, գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը.
    5) թմրամիջոցներ կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր օգտագործելը.
    6) ոգելից խմիչքներ օգտագործած վիճակում ծառայության մեջ գտնվելը.
    7) գաղտնիության ռեժիմի ապահովման կանոնները խախտելը կամ սահմանափակ տարածման ծառայողական տեղեկությունն ապօրինաբար հրապարակելը կամ ոստիկանության ծառայողների կամ այլ անձանց անձնական տվյալներն ապօրինաբար օգտագործելը կամ հրապարակելը կամ փոխանցելը կամ հաղորդելը, ինչպես նաև որևէ ձևով մատչելի դարձնելն այն անձանց, որոնք այդպիսի տեղեկություններին առնչվելու թույլտվություն չունեն.
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԲԱՐԵՎԱՐՔՈՒԹՅԱՆ ԵՎ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԳԻՐՔ

article  12

8) առանց հարգելի պատճառների մեկ կամ ավելի աշխատանքային օր ծառայության չներկայանալը, ինչպես նաև հերթապահության ընթացքում ծառայության չներկայանալը.
    9) ղեկավարի գրավոր և պատճառաբանված պահանջով ախտորոշիչ թեստ հանձնելուց հրաժարվելը, ուսումնասիրության կամ ծառայողական քննության ընթացքում բժշկական ստուգումից կամ փորձանմուշ հանձնելուց հրաժարվելը կամ ախտորոշիչ թեստ հանձնելուց հրաժարվելը կամ ամենամյա կանխարգելիչ բժշկական քննությունից խուսափելը.
    10) ղեկավարի, հրամանատարի (անմիջական կամ ծառայությամբ միմյանց ենթակայության տակ չգտնվող ոստիկանության ծառայողների՝ համատեղ ծառայություն նշանակող ղեկավարի (հրամանատարի) կողմից որոշված ղեկավարի) իրավասության սահմաններում տրված հրամանները, ցուցումները կամ հանձնարարականները երկու կամ ավելի անգամ դիտավորությամբ չկատարելը․ 11) «Հանրային ծառայության մասին» օրենքի 31-րդ կամ 32-րդ հոդվածով կամ «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքի 39-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված պահանջը խախտելը.
4. Կարգապահական տույժ կիրառվում է ծառայողական քննություն, այդ թվում՝ պարզեցված ընթացակարգով ծառայողական քննություն անցկացվելուց հետո։