FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՀՈՂԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  84

ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ.
1. Հողամասերի շրջանառությունը Քաղաքացիական օրենսգրքով և սույն օրենսգրքով սահմանված առանձնահատկություններին համապատասխան պայմանագրեր և այլ գործարքներ կնքելու միջոցով հողամասի և դրա նկատմամբ իրավունքների անցումն է մեկ անձից մեկ այլ անձի.
2. Շրջանառությունում չեն կարող գտնվել այն հողամասերը, որոնք սույն օրենսգրքի 60-րդ և 62-րդ հոդվածներին համապատասխան ենթակա չեն փոխանցման քաղաքացիների և իրավաբանական անձանց սեփականության.
3. Գյուղատնտեսական արտադրության համար տրամադրված հողամասերի շրջանառությունը սահմանափակ է: Դրանք կարող են մեկ անձից փոխանցվել մյուսին, եթե դրանց շրջանառությունը թույլատրվում է սույն օրենսգրքի 18-րդ գլխով.
4. Քաղաքացիներին և իրավաբանական անձանց սեփականության իրավունքով պատկանող կամ օգտագործման տրամադրված հողամասերը կարող են շրջանառության մեջ գտնվել քաղաքացիական օրենսդրությանը և սույն օրենսգրքին համապատասխան: