Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ ԿՐԾՔՈՎ ԿԵՐԱԿՐՄԱՆ ԽՐԱԽՈՒՍՄԱՆ ԵՎ ՄԱՆԿԱԿԱՆ ՍՆՆԴԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 4 Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները. 1. Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները. 1) կրծքով կերակրման խրախուսում` միջոցառումներ՝ ուղղված մանուկներին և վաղ տարիքի երեխաներին մայրական կաթով կերակրելուն. 2) մանկական սննդի և հարակից ապրանքների շրջանառություն` մանկական սննդի և հարակից ապրանքների արտադրություն, պիտակավորում, վաճառք, բաշխում, գովազդ, ինչպես նաև դրանց մասին իրազեկման և տեղեկությունների տարածում. 3) մանկական կաթնախառնուրդ` արդյունաբերական եղանակով մշակված, կենդանական կամ բուսական ծագում ունեցող կաթ կամ կրծքի կաթի փոխարինիչ, որը նախատեսված է մանուկների կերակրման համար` ծննդյան պահից մինչև 6 ամսական տարիքը. 4) վաղ տարիքի երեխաների կաթնախառնուրդ` արդյունաբերական եղանակով մշակված, կենդանական կամ բուսական ծագում ունեցող կաթ կամ կրծքի կաթի փոխարինիչ, որը նախատեսված է 6 ամսականից բարձր տարիքի մանուկների և վաղ տարիքի երեխաների կերակրման համար. 5) հավելյալ սնունդ` 6 ամսականից բարձր մանուկների և վաղ տարիքի երեխաների սնունդ՝ նախատեսված ի հավելումն կրծքի կաթի կամ վաղ տարիքի երեխաների կաթնախառնուրդների օգտագործմանը. 6) լրացուցիչ սնունդ` բժշկական ցուցումներով կամ մայրական կաթի անբավարարության դեպքում մանուկների և վաղ տարիքի երեխաների համար նախատեսված կաթ կամ կրծքի կաթի փոխարինիչներ. 7) մանկական սնունդ` մանուկների և վաղ տարիքի երեխաների համար նախատեսված սնունդ, որը ներառում է մանկական կաթնախառնուրդը, վաղ տարիքի երեխաների կաթնախառնուրդը և հավելյալ սնունդը. 8) հարակից ապրանքներ` մանկական սնունդը սպառողին հասցնելու և (կամ) երեխային կերակրելու համար նախատեսված միջոցներ և պարագաներ, այդ թվում` կերակրման շշեր և երեխաներին կերակրելու կամ հանգստացնելու նպատակով օգտագործվող արհեստական ծծակներ. 9) մանուկ` մինչև 12 ամսական երեխա. 10) վաղ տարիքի երեխա` 12 ամսականից մինչև 3 տարեկան (36 ամսական) երեխա. 11) արտադրող` իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր, որն զբաղվում է մանկական սննդի և հարակից ապրանքների արտադրությամբ. 12) բաշխող` իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր, որն զբաղվում է մանկական սննդի և հարակից ապրանքների մեծածախ և (կամ) մանրածախ վաճառքով և դրանց սպառման խրախուսմամբ. |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ ԿՐԾՔՈՎ ԿԵՐԱԿՐՄԱՆ ԽՐԱԽՈՒՍՄԱՆ ԵՎ ՄԱՆԿԱԿԱՆ ՍՆՆԴԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 4 13) մանկական սննդի և հարակից ապրանքների խրախուսում` մանկական սննդի և հարակից ապրանքների սպառման ուղղակի կամ անուղղակի նպատակաուղղված գործունեություն. 14) մանկական սննդի և հարակից ապրանքների նմուշ` խրախուսման նպատակով մանկական սննդի և հարակից ապրանքների անվճար տրամադրվող մեկ միավոր կամ փոքր քանակություն. 15) մանկական սննդի և հարակից ապրանքների պիտակ` նշագրում, նշան, պատկերավոր կամ այլ նկարագրական նյութ` գրված, տպված, զարդանախշված, տրաֆարետով ներկված, դրոշմված, քանդակադրոշմված, որը փակցված է կամ այլ ձևով հանդես է գալիս մանկական սննդի և հարակից ապրանքների վրա. 16) նորածիններին բարյացակամ ծառայություններ` առողջապահական կազմակերպություններում հղի կանանց, մայրերի և մանուկների խնամքին, զարգացմանը և կրծքով կերակրմանը նպաստելուն ուղղված միջոցառումներ. 17) առողջապահական կազմակերպություն` առողջապահական բնագավառում գործունեություն իրականացնող կազմակերպություն: |