Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՊԵՏԱԿԱՆ ԳԱՂՏՆԻՔԻ ՄԱՍԻՆ article 11 Գաղտնագրման սկզբունքները. 1. Տեղեկությունները գաղտնագրվում են օրինականության, հիմնավորվածության, արդիականության և համաչափության սկզբունքներին համապատասխան. 2. Գաղտնագրման օրինականությունը գաղտնագրվող տեղեկությունների համապատասխանության ապահովումն է սույն օրենքի պահանջներին. 3. Գաղտնագրման հիմնավորվածությունը յուրաքանչյուր տեղեկության համապատասխանությունն է գաղտնագրման ենթակա տեղեկությունների ընդլայնված գերատեսչական ցանկին` ելնելով Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ապահովման շահերից. 4. Գաղտնագրման արդիականությունը տեղեկությունների ստացման (մշակման) պահից կամ մինչև այդ դրանց տարածման նկատմամբ սահմանափակումների կիրառումն է. 5. Գաղտնագրման համաչափությունը տեղեկություններին տրված գաղտնիության աստիճանի համապատասխանությունն է դրանց տարածման հետևանքով Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգությանը կամ շահերին պատճառվող հնարավոր վնասի ծանրության աստիճանին: |