FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԳԻՐՔ

article  23

Զինծառայողներին տրվող կարգապահական տույժերը.
1. Զինծառայողներին կարող են տրվել հետևյալ կարգապահական տույժերը.
    1) նկատողություն.
    2) խիստ նկատողություն.
    3) զորամասի տեղաբաշխման վայրից հերթական արձակումից զրկում` մինչև 1 ամիս ժամկետով.
    4) ամսական պաշտոնային դրույքաչափի իջեցում՝ 5 տոկոսից մինչև 30 տոկոսը ներառյալ՝ մեկ ամսից մինչև երեք ամիս ժամկետով.
    5) հիմնական արձակուրդի տրման հետաձգում` մեկ ամսից մինչև երեք ամիս ժամկետով.
    6) կարգապահական վաշտ ուղարկելը` տասն օրից մինչև մեկ ամիս ժամկետով.
    7) գերատեսչական կրծքանշանից զրկում.
    8) նախազգուշացում` պաշտոնին ոչ լրիվ համապատասխանության մասին.
    9) պաշտոնի իջեցում` մեկ աստիճանով.
    10) զինվորական կոչման իջեցում` մեկ աստիճանով.
    11) հերթական զինվորական կոչում ստանալու ժամկետի կասեցում` մեկ ամսից մինչև վեց ամիս ժամկետով.
    12) ռազմաուսումնական հաստատությունից հեռացում.
    13) զինվորական ծառայությունից արձակում.
2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված կարգապահական տույժերի հերթականությունը չի ընդգծում դրանց առաջնահերթությունը.
3. Կին զինծառայողների նկատմամբ չեն կիրառվում սույն հոդվածի 1-ին մասի 3-րդ, 5-րդ և 6-րդ կետերով նախատեսված կարգապահական տույժերը: