Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԱՍԻՆ article 24.3 Լծասայլերի (լծասահնակների) երթևեկության, բեռնակիր և հեծկան կենդանիներին, ինչպես նաև անասուններին քշելու լրացուցիչ պահանջները. 1. Երթևեկելի մասով լծասայլ (լծասահնակ) վարել, բեռնակիր կամ հեծկան կենդանիներ կամ անասուններ քշել թույլատրվում է 14 տարեկանը լրացած անձանց. 2. Լծասայլերը (լծասահնակները) պետք է վարել, իսկ բեռնակիր և հեծկան կենդանիներին քշել մեկ շարքով, երթևեկելի մասի եզրով, հնարավորին չափ աջով: Թույլատրվում է շարժվել կողնակներով, եթե դա չի խոչընդոտի հետիոտներին. 3. Լծասայլերի (լծասահնակների), բեռնակիր և հեծկան կենդանիների շարասյուները երթևեկելի մասով շարժվելիս պետք է բաժանված լինեն խմբերի, յուրաքանչյուրում` 10-ական բեռնակիր կամ հեծկան կենդանի կամ 5-ական լծասայլ (լծասահնակ): Խմբերի վազանցումը հեշտացնելու համար դրանց միջև հեռավորությունը պետք է լինի 80-100 մ. 4. Լծասայլի (լծասահնակի) վարորդը մերձակա տարածքից կամ երկրորդական ճանապարհից ճանապարհ դուրս գալիս սահմանափակ տեսադաշտով վայրերում կենդանիներին պետք է տանի սանձից բռնած. 5. Կենդանիներին ճանապարհով, որպես կանոն, պետք է քշել օրվա լուսավոր ժամերին` հնարավորին չափ ուղղորդելով դեպի ճանապարհի աջ եզրը. 6. Կենդանիներին երկաթուղային գծերն անցկացնելիս դրանք պետք է բաժանել խմբերի այնպես, որ, անասնավարների քանակից ելնելով, հնարավոր լինի ապահովել յուրաքանչյուր խմբի անվտանգ անցումը. 7. Լծասայլերի (լծասահնակների) վարորդներին, բեռնակիր, հեծկան կենդանիներ և անասուններ քշողներին արգելվում է` 1) կենդանիներին թողնել ճանապարհին առանց հսկողության. 2) կենդանիներին քշել երկաթուղային գծերով և ճանապարհներով` դրա համար նախատեսված տեղերից դուրս, ինչպես նաև օրվա մութ ժամանակ և անբավարար տեսանելիության պայմաններում (բացի տարբեր մակարդակների վրա անասուններին երկաթուղային գծերը կամ ճանապարհն անցկացնելուց). 3) այլ ուղիների առկայության դեպքում կենդանիներին քշել ասֆալտբետոնե և ցեմենտբետոնե ծածկույթով ճանապարհներով. 4) կենդանիներին արածեցնել ճանապարհի կանաչապատված բաժանարար գոտում, ճանապարհին 100 մ մոտ տարածքներում, ինչպես նաև դրանց կուտակել երթևեկելի մասերում և մայթերին. 8. Արգելվում է վարել լծասայլ, եթե այն` 1) կահավորված չէ կառուցվածքով նախատեսված կայանման արգելակով և հակագլորման հենակներով. |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԱՍԻՆ article 24.3 2) առջևի մասում չունի երկու սպիտակ գույնի լուսանդրադարձիչներ կամ լապտերներ (օրվա մութ ժամանակ կամ անբավարար տեսանելիության պայմաններում երթևեկելու համար). 3) հետևի մասում չունի երկու կարմիր գույնի լուսանդրադարձիչներ կամ լապտերներ: |