FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱԿՏԻՎՆԵՐԻ ԱՐԺԵԹՂԹԱՎՈՐՄԱՆ ԵՎ ԱԿՏԻՎՆԵՐՈՎ ԱՊԱՀՈՎՎԱԾ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՄԱՍԻՆ

article  22

Ակտիվների վաճառքը արժեթղթավորման ֆոնդին.
1. Սույն օրենքի իմաստով ակտիվների վաճառք է համարվում նախաձեռնողի կամ վաճառողի կողմից արժեթղթավորման ֆոնդին ակտիվների վաճառքը` դրա դիմաց անմիջապես կամ արժեթղթերի տեղաբաշխումից հետո վճարում ստանալու պայմանով.
2. Արժեթղթավորման ֆոնդին ակտիվների վաճառքը ներառում է ակտիվների, ինչպես նաև դրանց հետ կապված բոլոր պայմանագրերի, իրավունքների, գրավի, հիփոթեքի և պարտավորությունների կատարման ապահովման այլ միջոցների, ներառյալ` երաշխիքների փոխանցումն արժեթղթավորման ֆոնդին.
3. Ակտիվների վաճառքի պայմանագիրը պետք է պարունակի դրույթ, համաձայն որի` ակտիվների նկատմամբ սեփականության իրավունքը համարվում է փոխանցված արժեթղթավորման ֆոնդին՝ ակտիվների փոխանցման ակտի ստորագրման պահից, անկախ ակտիվների ձեռքբերման համար վճարման կատարման ժամկետներից: Եթե ակտիվների վաճառքը ենթադրում է նաև անշարժ գույքի հետ կապված իրավունքների փոխանցում, ապա ակտիվների նկատմամբ սեփականության իրավունքը համարվում է փոխանցված արժեթղթավորման ֆոնդին՝ այդ իրավունքի պետական գրանցման պահից.
4. Նախաձեռնողը կամ վաճառողը պարտավոր են տեղեկացնել պարտապաններին` արժեթղթավորման ֆոնդին ակտիվների վաճառքի մասին.
5. Ակտիվների վաճառքի պայմանագրի կնքման օրվա դրությամբ նախաձեռնողը կամ վաճառողը չպետք է ընդգրկված լինի անվճարունակության, սնանկության, լուծարման կամ ինքնալուծարման գործընթացներում: