Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՆԱՍՆԱԲՈՒԺՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 25 Կենդանական ծագման հումքի և մթերքի շրջանառության արգելումը. 1. Կենդանական ծագման հումքի և մթերքի արտադրությունը, վերամշակումը, առևտուրը կամ իրացումը արգելվում են, եթե` 1) ստացվել է մինչև դրանց դադարեցման ժամանակահատվածը լրանալը անասնաբուժական դեղամիջոցով բուժվող, թիրեոստատիկ կամ բետա-ագոնիստներ ընդունած կենդանիներից. 2) ստացվել է սոմատոտրոպ հորմոնային պրեպարատներով բուժված կթու կենդանիներից. 3) դրանցում հայտնաբերված են վարակիչ հիվանդությունների հարուցիչներ կամ անասնաբուժական դեղամիջոցի մնացորդների առավելագույն թույլատրելի չափաքանակների գերազանցում. 2. Բուժիչ և զոոտեխնիկական նպատակներով հորմոնալ անասնաբուժական դեղամիջոցները, թիրեոստատիկները և բետա-ագոնիստները կարող են կիրառվել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում: |