Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 4
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՄԱՍԻՆ article 27 Փոխադրումների անվտանգությանը ներկայացվող պահանջները. 1. Ավտոտրանսպորտային միջոցների քաշային (լրիվ քաշը և կամրջակի վրա բեռնվածությունը) և եզրաչափային պարամետրերը փոխադրումների իրականացման ընթացքում պետք է համապատասխանեն փոխադրման երթուղու ավտոմոբիլային ճանապարհի փաստացի տեխնիկական կարգին և չգերազանցեն երթուղու ուղեգծով տեղաբաշխված կամուրջների, էստակադաների, այլ արհեստական կառույցների բեռնվածության և եզրաչափային պարամետրերի առավելագույնը: Փոխադրումների պահանջները չբավարարող, ինչպես նաև փոխադրումների անվտանգությանը սպառնացող երթուղիներով փոխադրումների կազմակերպումն արգելվում է. 2. Փոխադրումների ընթացքում ավտոտրանսպորտային միջոցների շարժման արագությունները չպետք է գերազանցեն չվացուցակով կամ ճանապարհային պայմաններով սահմանված արագությունները, շարժման ուղղությունները պետք է համապատասխանեն չվացուցակով նախատեսված ուղեգծին, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ. 3. Երեխաների զբոսաշրջային և զանգվածային փոխադրումների կազմակերպումը երեք և ավելի ավտոտրանսպորտային միջոցներով իրականացվում է Ոստիկանության իրավասու ստորաբաժանման տեղեկացմամբ, ավտոշարասյան հատուկ ավտոտրանսպորտային միջոցի ուղեկցմամբ, փոխադրումն ուղեկցող ավտոտրանսպորտային միջոցներում չափահաս անձանց (15 երեխային մեկ ուղեկցող անձի հաշվարկով) ուղեկցմամբ և հետևյալ պայմաններով. ա) ավտոբուսների շարժումը պետք է իրականացվի օրվա լուսավոր ժամերին. բ) միանգամյա` մինչև երկու ավտոտրանսպորտային միջոցով փոխադրումների իրականացման դեպքում` 60 կմ/ժ-ը չգերազանցող արագությամբ և մոտակա լուսարձակների միացմամբ. գ) զանգվածային փոխադրումների իրականացման ընթացքում` ավտոշարասյան ուղեկցմամբ` 40 կմ/ժ-ը չգերազանցող արագությամբ. դ) ուղեկցող անձը պետք է երեխաներին հրահանգավորի փոխադրման ժամանակ անվտանգության տեխնիկայի և պահվածքի կանոնների վերաբերյալ, ավտոբուսի շարժման, նստեցման և իջեցման ժամանակ կարգ պահպանի: Զբոսաշրջային և հատուկ փոխադրումներ իրականացնելու դեպքում խմբերի ղեկավարների ընտրությունը, ավտոբուսից օգտվելու և ուղևորության ընթացքում վարքագծի մասին հրահանգավորումն իրականացնում է պատվիրատուն: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՄԱՍԻՆ article 27 Երեխաների զբոսաշրջային և հատուկ փոխադրումներ իրականացնելու դեպքում ավտոբուսի լուսամուտները շարժման ընթացքում պետք է լինեն փակ, ուղեկցողները գտնվեն յուրաքանչյուր դռան մոտ: 5. Ուղևորների, ուղեբեռների և բեռների փոխադրումների իրականացումը թույլատրվում է ավտոտրանսպորտային միջոցների` արտադրող գործարանի կողմից կամ օրենքով սահմանված կարգով թույլատրված նստատեղերի և բեռնվածության սահմաններում. 6. Ավտովարորդի աշխատանքային հերթափոխի` աշխատանքային օրենսդրությամբ սահմանված նորմատիվային տևողությունը գերազանցող միջպետական և միջքաղաքային երթուղիների սպասարկումը պետք է կազմակերպվի երկու ավտովարորդով, ավտոտրանսպորտային միջոցները պետք է կահավորված լինեն քնելու տեղով. 7. Ավտոտրանսպորտային միջոցի անձնակազմի վարելու և հանգստի ժամանակահատվածները՝ ըստ «Միջազգային ավտոճանապարհային փոխադրումներ կատարող տրանսպորտային միջոցների անձնակազմի աշխատանքի մասին» համաձայնագրի պահանջների՝ 1) օրական վարելու ժամանակահատվածը չպետք է գերազանցի 9 ժամը: Օրական վարելու ժամերը կարող են տևել մինչև 10 ժամ, բայց ոչ ավելի, քան շաբաթվա ընթացքում երկու անգամ. 2) միջին շաբաթական վարելու ժամանակահատվածը չի կարող գերազանցել 48 ժամը: Շաբաթվա առավելագույն վարելու ժամանակահատվածը կարող է երկարաձգվել մինչև 56 ժամ. 3) երկու հաջորդական շաբաթների ընթացքում կուտակված ընդհանուր վարելու ժամերը չպետք է գերազանցեն 90 ժամը․ 4) չորսուկես ժամ վարելուց հետո ավտովարորդը պետք է ունենա առնվազն 45 րոպե տևողությամբ ընդմիջում, եթե նա չի սկսում հանգստի ժամանակահատվածը: Ընդմիջումը կարող է բաժանվել առնվազն 15 րոպե և 30 րոպե ժամանակահատվածների, որից 15-րոպեանոց ընդմիջումը կիրառվում է առաջին չորսուկես ժամը վարելու ընթացքում, իսկ 30 րոպեն՝ չորսուկես ժամը վարելուց հետո․ 5) յուրաքանչյուր 24 ժամվա ընթացքում ավտովարորդը պետք է ունենա առնվազն 11 անընդմեջ ժամ ամենօրյա հանգիստ, որը կարող է կրճատվել մինչև առնվազն 9 անընդմեջ ժամի` մեկ շաբաթվա ընթացքում ոչ ավելի, քան երեք անգամ. |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՄԱՍԻՆ article 27 6) օրական հանգստի ժամանակահատվածն ընդմիջման հետ միասին կազմում է 12 ժամ, որը կարող է բաժանվել անընդմեջ 3 ժամ և 9 ժամ հանգստի ժամանակահատվածների: Նախորդ օրական կամ շաբաթական հանգստի ժամանակահատվածից հետո յուրաքանչյուր 24 ժամվա ընթացքում վարորդն ունի ևս մեկ օր հանգստի ժամանակ. 7) ավտովարորդն ունի շաբաթական կանոնավոր հանգիստ: Երկու հաջորդական շաբաթների ընթացքում վարորդն ունի առնվազն երկշաբաթյա կանոնավոր հանգիստ կամ մեկշաբաթական կանոնավոր հանգիստ՝ առնվազն 24 ժամ տևողությամբ մեկշաբաթական կրճատված հանգիստ։ Կրճատումը պետք է փոխհատուցվի համարժեք հանգստով, որն ամբողջությամբ վերցվում է մինչ տվյալ շաբաթվան հաջորդող երրորդ շաբաթվա ավարտը։ Շաբաթական հանգստի ժամանակահատվածն սկսվում է նախորդ շաբաթական ժամանակահատվածից հետո ոչ ուշ, քան վեց 24-ժամյա ժամանակահատվածից հետո. 8) օրական կամ շաբաթական հանգստի ժամանակահատվածից հետո՝ 30 ժամվա ընթացքում, ավտոտրանսպորտային միջոցի անձնակազմի յուրաքանչյուր վարորդ պետք է ունենա նոր՝ առնվազն ինը ժամ տևողությամբ օրական հանգստի ժամանակահատված. 9) ցանկացած բնույթի հանգիստ, որը վերցվում է որպես շաբաթական հանգստի ժամանակահատվածի կրճատման փոխհատուցում, կցվում է առնվազն ինը ժամ ընդգրկող այլ հանգստի ժամանակահատվածին։ Եթե վարորդն ընտրում է այդ տարբերակը, ապա վարորդը մեկնարկի վայրից հետո կարող է վերցնել օրական հանգստի ժամերը շաբաթական կրճատված հանգիստը տրանսպորտային միջոցում, եթե յուրաքանչյուր վարորդի համար տրանսպորտային միջոցում առկա են քնելու համար նախատեսված համապատասխան հարմարություններ, և եթե տրանսպորտային միջոցը կանգնած վիճակում է. 10) երկու շաբաթվա համար նախատեսված շաբաթական հանգստի ժամանակահատվածը կարող է հաշվարկվել ցանկացած շաբաթվա համար, բայց ոչ երկու շաբաթվա համար միասին։ |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՄԱՍԻՆ article 27 8. Տրանսպորտի բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի կողմից տրանսպորտային միջոցներում թվային տախոգրաֆի շահագործման պահանջների տեսչական վերահսկողությունն իրականացվում է ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներին, տրանսպորտային միջոցների կայանման համար նախատեսված հատուկ գրպանիկներում և ավտոմոբիլային տրանսպորտով միջպետական փոխադրումներ իրականացնող կազմակերպություններում: |